ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործը դատարանում է

05.01.2018 17:05 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործը դատարանում է

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործը դատարանում է: Գործը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին:

Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 09.06.2012թ.-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Խաչատուր Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը:

Սակայն տարիներ անց՝ 31.08.2017թ.-ին, Խաչատուր Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է Հայաստան:

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել՝ հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին:

Խաչատուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Նախկին ավագ դատախազը կալանավորված է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА