КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 24. 04. 2018 : :
Թայվանի գերագույն դատարանը պարտավորեցրել է Չու անունով 41-ամյա տղամարդուն մորը 751.000 դոլար վճարել՝ իրեն մեծացնելու ու դաստիարակելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, նման վճիռ կայացնելու համար հիմք է ծառայել 20 տարի առաջ մոր ու որդու միջև կնքված պայամանագիրը, որով Չուն պարտավորվել է փոխհատուցել է մորն իր համար արված ամեն ինչի դիմաց:
Տղամարդու մայրը՝ Լոն, 1990թ. ամուսնալուծվել է ու միայնակ է մեծացրել 2 որդիներին: Անհանգստանալով, որ ծերության տարիներին, զավակներն իր մասին հոգ չեն տանի, կինը նրանց երկուսի հետ էլ պայմանագիր է կնքել: Փաստաթղթի համյաձայն՝ 20 տարեկան դառանալուց հետո որդիները պարտավոր են մորը վճարել իրենց եկամտի 60%-ը:
Երբ որդիները հրաժարվել են կատարել պայամանգիր պահանջը, գործը հասել է դատարան: Նշվում է, որ մյուս որդին արդեն վճարել է անհրաժեշտ փոխհատուցումը: