ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեխաներին տեսակցելը՝ ամուսինների վեճի պատճառ. տղամարդը տուգանվեց 80 հազար դրամով

04.01.2018 12:21 ԻՐԱՎՈՒՆՔ
Երեխաներին տեսակցելը՝ ամուսինների վեճի պատճառ. տղամարդը տուգանվեց 80 հազար դրամով

Կոտայքի մարզում կնոջը ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը տուգանվեց 80 հազար դրամով:

Ըստ մեղադրանքի՝ Պետրոսը հոկտեմբերի 6-ին վաղ առավոտյան իր առջև տան դուռը չբացելու համար վիճաբանել է կնոջ հետ եւ տան ննջասենյակում ծեծել նրան՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ցավ:

Հորաքրոջ որդուն 20 հազար դոլար է խոստացել՝ ամուսնուն սպանելու համար. 66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պետրոսը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա պատմել է, որ դեպքի օրը եկել էր երեխաներին տեսնելու, քանի որ 2 տարի Հայաստանում չէր գտնվում, սակայն, կինը դուռը չի բացել, իսկ ինքն էլ 1 անգամ հարվածել է նրան:

Դատարանը Պետրոսին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ նշանակել տուգանք 80 հազար դրամի չափով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА