ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Chanel-ը կանանց առաջարկել է ընտրություն կատարել

04.01.2018 14:40 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Chanel-ը կանանց առաջարկել է ընտրություն կատարել

Chanel-ը թողարկել է կոսմետիկայի Collection Libre սեզոնային հավաքածուն, որի հիմնական արտադրանքը դարձել է դասական կարմիր շրթներկը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է նորաձեւության տան ներկայացուցիչը: Շրթներկը ներկայացված է կարմիրի չորս տարբեր երանգներով:

Գեղեցիկ, հաջողակ և միայնակ․ ինչու է ուժեղ կանանց համար դժվար երջանկություն գտնել

Chanel-ում հայտնել են, որ հենց Գաբրիել Շանելի շնորհիվ է վառ կարմիր շուրթերը մտել նորաձեւության մեջ: «Կարմիր երանգներում կյանքը ոչ միայն վառ կարմիր շրթներկ է ենթադրում ամեն օր, այլեւ սեփական գույնի ընտրությունը»,-նշել են ընկերությունում: Նոր շարքի եւս մեկ արտադրանք են դարձել կոպերի համար նախատեսված Trait de Caractere ստվերաներկերը:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ:

Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА