ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տորթ ձնեմարդ

31.12.2017 10:20 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Տորթ ձնեմարդ

Բաղադրիչներ

  1. Ձու – 3 հատ
  2. Կարագ – 150 գ
  3. Շաքարավազ – 1 բաժակ
  4. Ալյուր – 3 բաժակ
  5. Սոդա – 1/2 թ/գ
  6. Վանիլին – 8 գ
  7. Աղ – 1 պտղունց
  8. Կոկոսի քերուկ – 2 տուփ

Կրեմի համար

Սպիտակ լոբով պատրաստված փխրուն տորթ
  1. Թթվասեր – 500 գ
  2. Շաքարավազ – 1 բաժակ

Զարդարել ձնեմարդը մարմելադով և սառնաշաքարով:

Պատրաստման եղանակը

  1. Հարել ձուն շաքարավազի հետ՝ մինչև լավ փրփրելը: Կարագը հալեցնել, սառեցնել, ավելացնել ձվերին, խառնել: Ավելացնել վանիլին, սոդա, աղ և ալյուր: Խմոր հունցել:
  2. Խմորը լցնել նախապատրաստած կաղապարի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: Սառեցնել և կտրատել 4×4 սմ կտորների:
  3. Կրեմը պատրաստելու համար թթվասերը հարել շաքարավազի հետ: Կրեմը պետք է քաղցր ստացվի: Եթե թթվասերը շատ թթու է, պետք է շաքարավազ ավելացնել:
  4. Տորթի յուրաքանչյուր կտոր թաթախել կրեմի մեջ և շարել կաղապարի վրա՝ ձնեմարդու տեսքով: Ստացված ձնեմարդու վրա կոկոսի քերուկ շաղ տալ, ձևավորել մարմելադով և սառնաշաքարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА