ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 30

30.12.2017 10:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 30
  Երեկ, 18:00

2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է ինչ-որ կարևոր բանի մասին մտածելու համար: Հստակություն ու որոշակիություն կլինի, որի կարիքը շատ ունեիք, իսկ կասկածները կմնան անցյալում: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ արագ կգտնեք նպատակին տանող ճամփան: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ շատ հարցերում կօգնեն:

Ամենատարբեր ոլոտներում հաջող փորձարկումներ կարող եք անել՝ սկսած մասնագիտական գործունեությունից, վերջացրած անհատական իմիջով: Օրվա երկրորդ կեսին լավ է հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել, հանգստանալ այն մարդկանց շրջանում, որոնք ձեզ կես խոսքից հասկանում ու աջակցում են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մարդկանց մասին շտապ դատողություններ մի արեք: Այսօր հեշտությամբ կսխալվեք: Օրինակ՝ կարող եք վստահել մեկին, ով դրան արժանի չէ, կամ էլ կասկածներով վիրավորել մի մարդու, ով վաղուց ձեր կողմից է: Լսեք այն հին ծանոթների խորհուրդները, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել:

Ինչ գործ էլ որ ստանձնեք, դրան լուրջ մոտեցեք: Հիմա առանց դրա անհրաժեշտ արդյունքների չեք հասնի: Գումարի հետ զգույշ եղեք: Շատ մի ծախսեք: Հետո կարող եք զղջալ դրա համար: Աշխատեք ավելի շատ հանգստանալ: Դա կբարելավի ինքնազգացողությունն ու տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի, եթե չհետաձգեք կարևոր ու բարդ գործերը, չստանձնեք այն, ինչից ինքնուրույն չեք կարողանա գլուխ հանել: Այս ժամանակահատվածը հարմար է հանգստի ու զբոսանքների, հաճելի միջավայրում շփումների համար: Կարող եք ոչ մեծ գնումներ կատարել:

Արգասաբեր, հագեցած ու հետաքրքիր կլինի օրվա երկրորդ կեսը: Ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքները, կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը: Շատ լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Դրանցից հետո տրամադրությունը կբարձրանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է անսովոր գործերի համար: Ստանձնեք այն, ինչը երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջում: Միապաղաղ գործերից նույնպես լավ գլուխ կհանեք, բայց դա ձեզանից ջանքեր կպահանջի: Դժվարությամբ կստիպեք ձեզ զբաղվել նրանով, ինչը անհետաքրքիր ու հին է դարձել:

Դեկտեմբերի 30-ը պատմության մեջ

Կփոխվեն շրջապատի հետ հարաբերությունները: Այսօր ավելի վճռական կլինեք, կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, ջրի երես կհանեք գաղտնի թշնամիներին, հակահարված կհասցնեք նրանց: Տարաձայնությունները չեն բացառվում, սակայն ձեզ համար իսկապես թանկ մարդկանց հետ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հույզերին մի տրվեք: Սառնասրտությունն ու ինքնատիրապետումը հիմա շատ կարևոր կլինեն: Օրը կարող է լարված լինել նրանց համար, ովքեր շատ հանդիպումներ են պլանավորել ու մտադիր են համախոհների հետ քննարկել իրենց գաղափարները: Պայմանավորվելը դժվար է լինելու: Իսկ ահա այնտեղ, որտեղ միայն ձեր ջանքերի կարիքը կլինի, կարող եք հաջողության հասնել:

Գումարի հետ զգույշ եղեք: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը: Ընտանիքի ունեցվածքի հետ կապված ցանկացած որոշում պետք է քննարկեք մտերիմների հետ ու նոր միայն կյանքի կոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ, լարված, բայց հետաքրքիր օր է: Աշխատեք ավելի քիչ մտածել ապագայի մասին: Կենտրոնացեք ներկայի վրա: Ուրիշների գործերին խառնվելիս հնարավորինս նրբանկատ եղեք, հակառակ դեպքում թշնամիներ ձեռք կբերեք: Ցանկալի չէ ոչ հոգեհարազատ գործերով զբաղվելը: Հիմա դրանք հոգնեցուցիչ կթվան ձեզ:

Խնայեք ձեզ, խուսափեք ծարաբեռնվածությունից: Խրոնիկ հիվանդության սրացումից խուսափելու համար հոգ տարեք առողջության մասին: Այսօր լավ է հեռավոր ուղևորություններ չպլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կընթանա: Ձեզ հաճախ կօգնեն ծանոթները: Չեն մերժի նաև նրանք, ում հետ ոչ վաղ անցյալում վիճել էիք: Մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը կօգնի շատ խնդիրներ լուծել: Հավանական են հեռվից լավ նորություններ, չեն բացառվում այլ հաճելի անակնկալները:

Կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը: Այսօր կարող եք նվերներ գնել: Ընտրություն կատարելիս չեք սխալվի, կգտնեք այն, ինչ պետք է: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք վատ չեն ընթանա ու թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դեկտեմբերի 29. օրվա աստղագուշակը

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի: Օգտվեք դրանից հին պլանը կյանքի կոչելու համար: Պետք է արագ գործեք: Միայն ձեզ վրա հույս դրեք: Ժամանակ չեք ունենա ինչ-որ մեկին համոզելու, որ օգնի ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև թանկարժեք ու շատ օգտակար նվերները:

Ինչ-որ բան սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Ձեր փորձով կիսվեք նրանց հետ, ովքեր կյանքը շատ լավ են հասկանում: Մտերիմների համար ձեր խորհուրդները օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք բուռն գործունեություն ծավալել, բայց դրա համար հարմար պահ չի լինի: Քանի դեռ հստակ պլան չունեք, ձեր ջանքերի միակ արդյունքը խառնաշփոթը կլինի, որում սխալներ գործելը հեշտ կլինի: Այդ իսկ պատճառով սկզբում որոշակիություն մտցրեք նպատակների մեջ, իսկ հետո նոր միայն մտածեք, թե ինչ միջոցներով հասնեք դրանց:

Հարմար օր է ընկերների ու հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նման հանդիպումները ոչ միայն կբարձրացնեն տրամադրությունը, այլև շատ օգտակար կլինեն, կօգնեն դրական փոփոխությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ լավ կընթանա: Գլխավորը օրվա կեսին չվշտանալն է, քանի որ այս հատվածում հնարավոր են ձգձգումներ ու թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել: Դրան շատ լուրջ մի վերաբերվեք: Մի քանի ժամ հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի, կանեք այն, ինչ մտածել եք:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, աջակցության խոսքեր կգտնեն, լավ խորհուրդներ կտան, կօգնեն լավատեսորեն տրամադրվել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, անսպասելի իրադարձություններ, որոնք իրենց հետ ուրախություն կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի նյարդայնացեք: Անցյալ տարի չհասցրածը մեկ օրում իրագործելու ջանքերը ամենայն հավանականությամբ զուր կլինեն: Լավ է որքան հնարավոր է շուտ հաշտվեք դրա հետ: Ինչ-որ հարցեր կարող եք լուծել: Դրանք կարևոր կլինեն ձեր ու մտերիմների, այլ ոչ թե ողջ մարդկության համար: Բայց դա էլ վատ չէ:

Դեկտեմբերի 29-ը պատմության մեջ

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այս հատվածում կոնֆլիկտի պատճառ կարող է դառնալ լրիվ դատարկ բանը, այնպես որ՝ պետք է զգոն լինեք ու ճիշտ ժամանակին ամեն ինչ հարթեք: Եթե դա միանգամից չանեք, վիրավորանքներին ու պահանջներին վերջ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքներդ ձեզ հետ հաշտ եղեք: Հիմա հակված կլինեք ամեն ինչում ձեզ մեղադրել, իսկ ինքնաքննադատությունը կփչացնի տրամադրությունն ու ոչ մի օգուտ չի տա: Հետաքրքիր գործեր փնտրեք: Չի բացառվում, որ հենց այսօր նոր նախասիրություն գտնեք, որը մյուս տարի հաճելի պահեր կպարգևի:

Հիշեք, որ ձեր օրգանիզմն այսօր խոցելի կլինի: Իսկ դա նշանակում է, որ վնասակար սովորույթներից պետք է հրաժարվեք ու չմոռանաք չափի զգացման մասին:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА