ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊԸ

30.12.2017 12:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Խոյեր

Կարող եք համոզված լինել, որ գալիք տարին կլինի կայուն ֆինանսական տարի։ Աստղերը հուշում են, որ շատ Խոյերի կհաջողվի զգալիորեն մեծացնել իրենց ֆինանսական եկամուտքները։ Այդ հաջողությունը կարող է նախանձ առաջացնել մարդկանց մոտ, այնպես որ՝ աստղերը հուշում են չշատախոսել այդ մասին։

Ով է քրեական հեղինակություն «ալավերդցի Վահագը», որը ձերբակալվեց այսօր

Ցլեր

Կարծու՞մ եք՝ գլուխ չե՞ք հանում բիզնեսից։ Իզուր, աստղերը հուշում են ներդրումներ անել որեւէ տեղ։ Նոր տարին մի քանի հիասքանչ տարբերակ կբերի ձեզ համար։  

Երկվորյակներ

Ֆինանսական հարցերը ձեզանից ավելի շատ զգուշավորություն եւ ուշադրություն կպահանջեն գալիք տարի։ Գումարի հետ կապված ցանկացած որոշում աստղերը խորհուրդ են տալիս իրականանցնել միայն պրոֆեսիոնալների հետ խորհրդակցելուց հետո։

Խեցգետիններ

Դուք պետք է հաղթահարեք փող հետ գցելու կիրքը։ Իհարկե, դուք չեք կարող քնել՝ իմանալով, որ սեւ օրվա գումար չունեք, սակայն 2018-ին դուք պետք է ավելի շռայլ գտնվեք։

Առյուծներ

Շան տարին ձեզ կսովորեցնի խնայողություններ անել, այլապես այնպիսի վիճակում կհայտնվեք.... Եվ հույս չդնեք բարեկամների կամ ընկերների վրա. հենց որ դուք հայտնվեք անդունդի եզրին, նրանց հետքն անգամ չի երեւա։

Կույսեր

Ֆինանսական տեսանկյունից ոչ այնքան կայուն տարի է լինելու։ Չի կարելի ասել, որ Կույսերը գումար աշխատելու միջոցներ չեն ունենա, սակայն յուրաքանչյուր կոպեկ նրանք կվաստակեն մեծ դժվարությամբ։

Կշեռքներ

Շունը լավ է տրամադրված այն Կշեռքների նկատմամբ, որոնք կարողանում են կառավարել ընտանեկան բյուջեն։ Միջոցները ռացիոնալ օգտագործելն այդքան էլ դուր չի գա ձեզ, բայց եթե այդպես չվարվեք, ապա կհայտնվեք կոտրված տաշտակի առջեւ։

Կարիճներ

Կարիճները միշտ հեշտությամբ են ծախսում փողերը եւ հազվադեպ են հաշվում ծախսերն ու եկամուտները։  Սակայն 2018 թվականին այդ հատկությունը կարող է բարդացնել ձեր կյանքը։ Այնուամենայնիվ, Շունը ձեզ կարող է լրացուցիչ գումար աշխատելու մի քանի լավ հնարավորություն ընձեռել։

Աղեղնավորներ

Տարին մի քանի ձեռքբերում կընձեռի ձեզ։ Ձեր ծրագրածը կյանքի կոչելու համար դուք ստիպված կլինեք  սկզբում գումար խնայել։ Եթե դա ձեզ հաջողվի, ապա տարվա երկրորդ կեսին գումար կունենաք նոր մեքենա կամ հողակտոր գնելու համար։

Այծեղջյուրներ

Տարին մեծ ծախսեր կպահանջի ձեզանից, որոնք, սակայն, կապված կլինեն դրական բաների հետ։ Վերջապես թույլ կտաք երկար սպասված բնակարանի վերանորոգումը կամ էլ սիրելի երկրում հանսգտանալը։

Ջրհոսներ

Ցավոք, հաջորդ տարի ֆինանսական խնդիրները կշարունակեն գլուխ բարձրացնել։ Ջրհոսները, որոնք չեն խնայում միջոցները, կմնան առանց ոչնչի։ Տարին ավարտել առանց պարտքերի կօգնի միայն միջոցների գրագետ բաշխումը։

Ինչո՞վ է զբաղված «Ելքը» Երեւանի ավագանիում

Ձկներ

2018-ին դուք հնարավորություն կունենաք շահավետ ծախսեր անելու։ Ծանոթներից մեկը կդիմի ձեզ ներդրումերի հարցով մի նախագծում, որը մեծ եկամուտ կբերի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА