ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տորթ

31.12.2017 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ամանորյա տորթ

Բաղադրիչներ

Խմորի համար

  1. Ալյուր – 200 գ
  2. Փափուկ կարագ – 90 գ
  3. Շաքարի փոշի – 40 գ
  4. Աղ – 1 պտղունց
  5. Կիտրոնի կեղև – 1 թ/գ
  6. Ձու – 1 հատ

Միջուկի համար

Երեւանում ամանորյա տոների ժամանակ ավելի քան 100 երեխա է ծնվել
  1. Լոռամիրգ – 200 գ
  2. Թթվասեր – 200 գ
  3. Շաքարավազ – 95 գ
  4. Վանիլին – 5 գ
  5. Ձու – 2 հատ
  6. Եգիպտացորենի օսլա – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել: Ստացված խմորը գնդել և կես ժամ դնել սառնարանը: Տաքացնել ջեռոցը՝ մինչև 180 աստիճան:
  2. Խմորը տեղավորել 24 սմ կաղապարի մեջ, եզրեր ձևավորել: Ծածկել թղթով, ծանրություն լցնել (լոբի կամ ոլոռ) և 10-15 րոպե թխել 180 աստիճանում: Ծանրությունը հանել:
  3. Միջուկի համար խառնել թթվասերը, շաքարավազը, վանիլինը, ձուն և օսլան: Խմորե հիմքի վրա լոռամիրգ լցնել, վրան ավելացնել կրեմը:
  4. Թխել ևս 40 րոպե, քանի դեռ միջուկը չի պնդացել, իսկ խմորը չի ոսկեգունել:
  5. Պատրաստի տորթը սառեցնել՝ մինչև սենյակային ջերմաստիճանի, և 1-2 ժամ դնել սառնարանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА