ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա աղցան «Սիրելի ամուսին»

31.12.2017 13:25 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ամանորյա աղցան «Սիրելի ամուսին»

Դուք անպայման կսիրեք այս աղցանը: takprosto-ն ներկայացնում է «Սիրելի ամուսին» աղցանի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

Քանի օր կարող եք պահել աղցաններն ու խոզի բուդը

1. Ապխտած հավի կրծքամիս – 300 գ
2. Շամպինիոն – 300 գ
3. Ձու – 4 հատ
4. Սոխ – 100 գ
5. Հալած պանիր – 2 հատ
6. Լոլիկ – 120 գ
7. Մայոնեզ – 100 գ
8. Սխտոր – 2 ատամիկ

Պատրաստման եղանակը

1. Բարակ շերտատել շամպինիոնը: Շարել տաք տապակի մեջ և տապակել մոտ 10 րոպե՝ առանց յուղի:

2. Տապակած շամպինիոնին աղ և պղպեղ անել, բուսայուղ ավելացնել:

3. Մանր կտրատել սոխը և ավելացնել սնկին: Խառնել և տապակել ևս 10 րոպե: Դրանից հետո լցնել ափսեի մեջ և թողնել, որպեսզի սառչի:

4. Խորանարդաձև շերտատել հավի կրծքամիսը: Ձուն պինդ եփել, սառեցնել և անցկացնել քերիչով:

5. Պանիրները քերիչով անցկացնելուց առաջ մոտ 40 րոպե դնել սառնարանը: Դրանից հետո ավելի հեշտ կլինի դրանք քերել:

6. Թասի մեջ խառնել քերած պանիրը և ձուն: Ավելացնել մայոնեզ և մանրացրած սխտոր: Լավ խառնել:

7. Եկավ աղցանը հավաքելու ժամանակը: Պետք է հավաքել այն շերտերով՝ սունկ, ձվապանրային խառնուրդի կեսը, հավի ֆիլե, ձվապանրային խառնուրդի մնացած մասը: Աղցանը դնել սառնարանը 1 ժամ:

8. Կտրատել լոլիկը: Հանել աղցանը սառնարանից և զարդարել լոլիկով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА