ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Աննախադեպ տաք ձմռան առնչությամբ հայերը կատակում են, որ այս անգամ Ձմեռ պապն ու Ձյունանուշը գալու են ոչ թե սահնակով, այլ ֆայտոնով, Ձմեռ պապը շրջելու է շորտով, իսկ Ձյունանուշը` բիկինիով: Բայց կատակը կատակ, աշխարհում թերեւս ամանորյա ամենադաժան փորձանքը եկել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի ՄԵՐԻ ՀՈՐՈՄԱՆՍԿՈՒ գլխին: Հենց Ծննդյան տոներին ամերիկյան «լույսի մարդիկ» նրա գլխին իսկական «Մերի Քրիսմըս» բերին` ներկայացնելով էլեկտրականության հաշիվ` 284 մլրդ դոլարի: Իրականում ամբողջ պարտքը կազմում էր ընդամենը 284 դոլար, սակայն էլցանցի աշխատակիցը զարմանալիորեն այնքան բութ էր, որ մուտքագրել էր բազում ավելորդ զրոներ: 

ԶԱՐՄԱՆՔ

Մեզանում է տաք եղանակ, եւ օրինակ, դեկտեմբերի 31-ին որոշ վայրերում հասնելու է 20-23 աստիճան տաքության, սակայն Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում 20 աստիճան ցրտի պայմաններում զարմանալի մերկացույց է արել 21-ամյա ուսանողուհի ԼԻԱՆԱ ԿԼԵՎՑՈՎԱՆ: Նա ամբողջովին մերկացել է` բողոքելով Ամանորին եղեւնիները հատելու դեմ: Եվ պարզվում է, որ դա առաջին մերկացույցը չէ: Օրինակ, նույն տարբերակով նա բողոքել էր բենզինի գների բարձրացման դեմ` պաշտպանելով վարորդների շահերը: Դե կարելի է պատկերացնել, վարորդների համար ինչ ուրախություն էր` միաժամանակ օգտակար եւ հաճելի: 

Հնդկաստան բիզիմդիր` զարմանալի ամանորյա անակնկալ է եղել ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ: Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Պարզվեց, որ այդ սառնարանները մեր տարածաշրջան ներմուծվել է Հնդկաստանից, եւ սխալմամբ մեկ սառնարանը Բաքու էր բերվել հայալեզու փաթեթավորմամբ: Դե ինչ, այսուհետ թերեւս Կովկասի թուրքերի աչքի գրողը ոչ միայն մենք ենք, այլեւ` Հնդկաստանը: 

Ինչպես հայտնի է, 2018-ը Շան տարի է, եւ այդ առումով ավելորդ չէ հիշատակել ժողովրդական իմաստուն խոսքը` «դուզ խոսքը շանտղություն չի»: Իսկ դա հիշեցինք այն բանի առնչությամբ, որ Դուբայ քաղաքի ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ որոշել էր դուզ խոսք ասել թուրքերի մասին. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»: Ոստիկանապետի` Թվիթերում արված այդ գրառմամբ շատ արագ կիսվել էր շուրջ 1000 օգտատեր, սակայն զարմանալիորեն դա այդ ոստիկանապետի ամենեւին էլ ոչ առաջին խոսքն է Էրդողանի մասին: Ավելի վաղ նա գրել էր. «Երբ 1916թ. թուրք Ֆահրի փաշան ներխուժեց Մադինա, նա թալանեց ժողովրդի ունեցվածքը, առեւանգեց շատերին ու Մադինայից բազմաթիվ ձեռագրեր գողացավ: Այդ գողության մասին գիտե՞իք: Ահա, սա է Էրդողանի պապերի ու մահմեդական արաբների հարաբերությունները»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА