ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ժողովուրդն անվտանգ է, ուրախ սրտով կանցկացնի Նոր տարին»

26.12.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե ժողովուրդն անվտանգ է, ուրախ սրտով կանցկացնի Նոր տարին»

Ըստ իրենց օրենքի եւ ավանդույթի` քրդերը Ամանորը տոնում են մարտի 20-ից հետո, բայց եւ այնպես այսօր Հայաստանում ապրող քուրդ ժողովուրդը հայերի հետ միասին նախապատրաստվում է Նոր տարվան: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ:

Բաշկորտոստանում հայկական համայնքի և տեղացի պատգամավորի միջև ծեծկռտուք է եղել.պատճառը հայտնի է

– Պարոն Հասանով, ինչպե՞ս եք պատրաստվում այս տարի նշել Ամանորը:

– Ինչպես միշտ: Նոր տարին կընդունենք եւ կճանապարհենք հին տարին, ինչպես բոլորը:

– Հետաքրքիր է` Ձեր Ամանորի սեղանն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

– Ոչ մի բանով, նույն տոլման է, նույն միսը, ինչպես որ կա հայ ընտանիքներում, ոչ մի տարբերություն չկա:

– Տոնական ծախսերի առումով մե՞ծ է Հասանովների ընտանիքի պահանջները:

– Սովորականի պես: Իհարկե, բոլոր ընտանիքներում ձգտում են Նոր տարվա կապակցությամբ անել ամեն ինչ, որպեսզի սեղանին միս լինի, խմելու բան լինի,  կարծում եմ` բոլորն էլ նույն ձեւով են անցկացնում: Դե բնական է, ֆինանսական տեսակետից` մեկի համար հարմար է, մյուսի համար` անհարմար: Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում ամեն ինչ նորմալ լինի, որպեսզի առանց մտածելու, առանց տանջվելու ու չարչարվելու Ամանորն անցկացնեն այնպես, ինչպես իրենք են ուզում: 

– Երբեւէ հավատացե՞լ եք Ձմեռ պապին:

– Փոքր ժամանակ հավատացել եմ, բայց դե հիմա բոլոր երեխաներն էլ հասկանում են, որ Ձմեռ պապի հասկացողությունը հարաբերական է, չնայած էլի նամակներ են գրում, երազանքներ պահում ու ծնողներից ինչ-որ նվերներ սպասում: Սրանք գեղեցիկ ավանդույթներ են, որոնք ժամանակին մեր ծնողներն են արել, հիմա էլ մենք ենք անում` մեր երեխաների, թոռների համար: 

– Ի՞նչ հիշարժան նվեր եք ստացել Ձմեռ պապից, որը հիշում եք մինչեւ այսօր:

– Առանձնահատուկ նվեր չեմ հիշում, բայց կոնֆետներ կամ շորեր էին դնում մեր բարձի տակ ու ասում էին, որ Ձմեռ պապին է բերել: Նույնն էլ հիմա մենք ենք անում:

– Ամփոփելով 2017-ը` ո՞րն եք համարում այս տարվա ամենամեծ ձախողումը:

– Ձախողում` որպես այդպիսին, չեմ տեսնում: Ընդհանրապես, նույն ձեւով, նույն բնույթով, նույն կարգով աշխատանքները գնում են եւ, կարծես թե, անցած տարվա համեմատ այս տարի ավելի աշխուժություն կա:

– Իսկ ո՞րն եք համարում այս տարվա ամենամեծ ձեռքբերումը:

– Ինչպես տեսնում եք, Հայաստանը դեպի զարգացում է գնում, եւ պետք է շարունակենք աշխատել, տնտեսական աճ ունենալ ու բարգավաճել: Ամեն ինչ արվում է, որ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովվի, ինչն ամենակարեւոր  գործոնն է: Երբ ժողովուրդն անվտանգ է, ուրախ սրտով կանցկացնի Նոր տարին: Երկու կարեւոր գործոն կա` խաղաղությունը եւ առողջությունը, ուստի` ցանկանում եմ բոլորիս առողջություն, հաջողություններ կյանքում, իսկ մեր սահմանապահ երեխաներին` քաջություն` մեզ պահպանելու համար: Թող 2018-ը խաղաղ տարի լինի, որովհետեւ առանց խաղաղության ոչինչի չենք կարող հասնել: Ուզում եմ, որ Արցախի հարցը լուծվի բանակցությունների ճանապարհով, եւ Հայաստանը շարունակի առաջընթաց ապրել:

«Դա մի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս». Աղվան Վարդանյանի երազանքը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА