ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այսպիսի ՁՆԵՄԱՐԴ տեսե՞լ էիք, որ իրականում ոչ թե ձնեմարդ, այլ ցեխամարդ կարելի է անվանել: Ձյան բացակայության պայմաններում այդ զարմանալի ցեխամարդուն, կամ ջրափոսամարդուն պատրաստել են Հրազդան քաղաքի  մանուկները: Դե ինչ, թեեւ մանուկները կուզեին ձյուն լիներ, սակայն տաք ձմռան շնորհիվ բնակչությունն ահագին տնտեսում է ջեռուցման հաշվին, ինչը, միգուցեեւ, որոշ չափով մեղմի գնաճի հետեւանքներն ու վաճառականների ամանորյա անամոթությունները: 

ԶԱՐՄԱՆՔ

2018-ը, ինչպես հայտնի է Շան տարի է, բայց նման է, որ այդ Շունը հրեղեն է: Այլապես ինչո՞վ բացատրել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում քաղաքային այգիներից մեկի ամանորյա եղեւնու ԻՆՔՆԱԲՌՆԿՎԵԼԸ եւ ամբողջովին այրվելը: Բարեբախտաբար, տուժածներ չկան, եւ հուսանք, որ ինչպես կասեր ժողովուրդը, դրանով «չարը խափանվեց»: Բայց, այնուամենայնիվ, զարմանալի է, որ «տոնածառային հրդեհը» բավականին սխալ մայրաքաղաք ընտրեց` Կասպից ծովից դեպի սխալ կողմ...

Եվ քանի որ խոսք գնաց մազութային սուլթանատի մասին, ապա չենք կարող չհարցադրել` ո՞ւմ է հասնում մրցանակ` Արցախում արտերկրյա տուրիզմը կրկնապատկելու համար: Ո՛չ, դա մեր պաշտոնյաներից եւ ոչ մեկը չէ, այլ` սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիեւի: Ինչպես վկայում է Ադրբեջանում տանջալի ամիսներ գերության մեջ անցկացրած բլոգեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԸ. «Պարադոքս է, բայց փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին` այդ գաճաճ Ադրբեջանը նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելի գրեթե երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարում»: Լապշինը նաեւ շեշտում է հետեւյալը, որ իր գերեվարության պատմության հետեւանքով աշխարհում շատ-շատերը, ովքեր Ադրբեջանի մասին առաջին անգամ էին լսում, միանգամից վատ տրամադրվեցին այդ բռնապետության նկատմամբ, ինչը չի կարող չանդրադառնալ նաեւ այն ուժերի դիրքորոշման վրա, ովքեր հայերի նկատմամբ առանձնապես բարյացակամ էլ չէին` հիմա նրանք հաստատ բացասաբար կտրամադրվեն Բաքվի նկատմամբ: 

Տուրիզմի հարցին անդրադարձել է եւ ՎՐԱՍՏԱՆ այցելած եւ իր վրաց գործընկերոջ հետ կարեւոր հանդիպում ունեցած Սերժ Սարգսյանը. «Մեր երկրների միջեւ իսկապես բարիդրացիական հարաբերություններ են: Պատահական չէ, որ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են իրենց արձակուրդն ու տոները նշել Վրաստանում»: Անշուշտ, շատ լավ է, որ մեր հայրենակիցները Վրաստանում բարեհամբույր եւ բարյացակամ վերաբերմունքի են արժանանում, եւ դա, բնականաբար, նպաստում է հայ զբոսաշրջիկների հոսքին: Սակայն դա այդ հոսքի թեեւ անհրաժեշտ, բայց բավարար պայմանը չէ: Իսկ պատճառներից մեկը այն զարմանալի երեւույթն է, որ մեր երկրի հանգստավայրերը շատ թանկ են, ժողովրդի ասած` հոր գնի: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА