ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. 2018Թ.-Ը ՎՃՌՈՐՈՇ ԿԼԻՆԻ

26.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. 2018Թ.-Ը ՎՃՌՈՐՈՇ ԿԼԻՆԻ

Եվ այսպես, հերթական տարին մոտեցավ ավարտին: Թեեւ ամեն տարվա ամփոփումը սովորույթ է համարվում, սակայն դա մեն կարեւոր իմաստ էլ ունի. անցնող տարին հնարավորություն է տալիս որոշակի պատկերացումներ կազմել գալիք տարվա մասին: Դե ուրեմն, ինչ տվեց մեզ 2017թ.-ը:

Միթե՞ Սոբչակը ուզում է, որ Ռուսաստանի հրապարակով վազեն մեր «սաակաշվիլիները»․Պուտինը՝ Նավալնիի մասին

2017Թ.-Ի ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այն, որ ողջ տարվա ընթացքում Հայաստանին առնչվող հիմնական զարգացումները զգալիորեն պայմանավորված էին արտաքին գլոբալ գործոններով, ենթադրելի էր դեռ տարեսկզբին: Կոնկրետացնենք. այս հունվարին համաշխարհային թիվ 1 թեման նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության մեկնարկն էր: Այն, որ դա խոստանում էր էականորեն փոխել ամերիկյան արտաքին քաղաքականությունը, դեռ մինչ նրա ընտրվելն էր սպասելի, եւ այս տարվա ընթացքն էլ ցույց տվեց, որ այդ սպասելիքներն արդարացված էին: Սակայն այն օրերին դեռ հարց էր՝ ո՞ր ուղղությամբ կփոխվի ամերիկյան քաղաքականությունը, Թրամփը, իր նախընտրական խոստումներին համաձայն, կդառնա կոմպրոմիսային լիդե՞ր, թե՞ նրա դեմ աշխատող ներամերիկյան գործոնները հնարավորություն չեն տա նոր նախագահին՝ սեփական ծրագրերով գործել: 
Այսպիսով՝ հարցի հետ կապված, թե Թրամփը կդառնա՞ կոմպրոմիսային գործիչ, դեռ այս տարվա մեր առաջին հրապարակման մեջ նման ենթադրություն էինք առաջ քաշել. «Դրանք ՌԴ-ի համար միայն լավատեսական սպասելիքներ են. կիրականանա՞ն՝ լավ, բայց նաեւ պետք է պատրաստ լինել չիրականանալուն...»: Հետեւաբար, ինչպես ենթադրել էինք. «Մոսկվան էլի հաստատ կփորձի ուժեղացնել իր դիրքերը հիմնական ռազմավարական շահերի ուղղություններում... Ամեն դեպքում` փաստը, որ Մոսկվան այս օրերին փորձում է սիրիական խնդիրը կարգավորել ՌԴ-Իրան-Թուրքիա պայմանավորվածությունների շրջանակներում՝ գործընթացից Վաշինգտոնին մեկուսացնելով, ասվածի հիմնավորումներից մեկն է նաեւ այն առումով, որ սիրիական առանցքն ամրապնդելով, ՌԴ-ն նաեւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ է թուլացնում ԱՄՆ-ին: Իսկ դա Թրամփին կանգնեցնում է կա՛մ կոմպրոմիսային լուրջ զիջումների գնալու, կա՛մ էլ ընտրելու իր համար վատթարագույն տարբերակը՝ միանգամից սկսած Եվրոպայից մինչեւ Չինաստան ողջ մեծ խաղատախտակին ունեցած ուժերը Օբամայի օրինակով տեղաբաշխել՝ կանգնելով բոլոր ուղղություններում էլ պարտվելու վտանգի առաջ»:
Նկատենք, 2017թ.-ը հենց այդ սցենարով էլ ընթացավ: Նախ՝ Մերձավոր Արեւելքում ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցությունը փաստացի սիրիական եւ այլ ուղղություններից Վաշինգտոնին էապես մեկուսացրեց: Երկրորդը. ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ ՌԴ-ի նախագահները վերջերս հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ պատերազմի հաղթանակի մասին: Այն տարբերությամբ, որ Թրամփն այդ մասին հայտարարեց Վաշինգտոնից, Պուտինը՝ Սիրիայից, որից հետո աշխարհի մասշտաբով կասկած չկար, թե իրականում ով է հաղթողը, եւ դա ինչ կերպ է փոխել Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դիմագիծը: Առավել եւս, երբ տեսանելի դարձավ, որ ՌԴ-ն ցանկության դեպքում կարող է ռազմաբազաներ ունենալ մինչեւ իսկ Կարմիր ծովի արեւմտյան ափերին, ինչը նշանակում է նաեւ Սուեզի կարեւորագույն ջրանցքի նկատմամբ որոշակի վերահսկողություն:
Հենց Մերձավոր Արեւելքում դիրքերի այդ թուլացումն էր, որ Վաշինգտոնի համար այսքան օրակարգային դարձրեց Արեւելյան Ասիայում նոր աշխարհաքաղաքական դիրքեր ձեռք բերելու հարցը: Այն պարզ պատճառով, որ ՌԴ-ի ռազմական եւ Չինաստանի՝ տնտեսական հետագա զարգացումները լուրջ հարվածի տակ են առնում ԱՄՆ-ի եւ ամերիկյան դոլարի հեգեմոնիան: Բայց ահա ասիական տարածաշրջանում էլ Վաշինգտոնը բախվեց հյուսիսկորեական խնդրին, որն էլ դարձավ Թրամփի հերթական խոշոր աշխարհաքաղաքական պարտությունը:  Ընդ որում, այդ պարտություններին մեծապես նպաստեց փաստը, որ մեր ենթադրածի պես, ստիպված լինելով գործել միանգամից մի քանի հիմնական ուղղություններով, Վաշինգտոնը չկարողացավ որեւէ հատվածում ուժերի բացարձակ առավելություն ստեղծել եւ բոլոր ուղղություններում էլ ստիպված էր գնալ դիրքային կորուստների:
ԱՄՆ-Ն ՄՆԱՑ ՄԵՆԱԿ
Տարեսկզբին նկատելի էր նաեւ, որ Թրամփը ստիպված է լինելու մարտնչել ոչ միայն ասիական տարածաշրջանում, այլ որ նրա համար շատ ավելի վատ է նաեւ իր հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի նկատմամբ ազդեցության պահպանման համար: Դեռ տարեսկզբին Գերմանիան, ի դեմս կանցլեր Մերկելի, արդեն հրապարակավ էր խոսում Վաշինգտոնի ազդեցության տակից դուրս գալու ծրագրերից. «Ես կարծում եմ, որ մեր՝ եվրոպացիներիս ճակատագիրը մեր ձեռքին է»: Եվ տարվա ընթացքում, թեեւ Գերմանիան իր հերթին հայտնվեց կառավարության ձեւավորման հետ կապված խառը վիճակում, այնուամենայնիվ՝ սկսեց օրակարգային դառնալ մինչեւ իսկ համաեվրոպական միասնական պետության, ընդհանուր բանակի, Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինելու ունակ եվրոպական համարժեք կառույցների եւ նման այլ ինքնուրույն համակարգերի ստեղծման գաղափարը:
Այսպիսով, որ անցնող տարին ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական առումով կատաստրոֆիկ էր, հուշում է միայն վերջին հայտնի փաստը: Նկատի ունենք ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հարցով անցած շաբաթ ՄԱԿ-ում կայացած քվեարկությունը: Այն, որ հազիվ մի քանի, այն էլ՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն այդ հարցում կանգնեցին ԱՄՆ-Իսրայել «սիամական երկվորյակների» կողքին, եւ այնպիսի դաշնակից, ինչպիսին է՝ Բրիտանիան, որոշեց հետ քաշվել, արդեն իսկ հուշում է, թե աշխարհն ինչքան է փոխվել: Միայն այն, որ ԱՄՆ-ն «մարդաքանակ» է ապահովել 21 քկմ տարածք ունեցող Նաուրուի, կամ՝ 10 000 բնակչությամբ Պալաուի հաշվի, արդեն իսկ տխուր փաստ է Վաշինգտոնի համար: Առավել եւս, որ թվարկված մի քանի պետությունն էլ ԱՄՆ-ի հետ էին, քանի որ մինչ քվեարկությունը Վաշինգտոնը բոլորին սպառնաց՝ զրկել ֆինանսավորումից: Վերջապես, իր համար նման կատաստրոֆիկ որոշումից հետո Վաշինգտոնն արդեն ՄԱԿ-ին էր սպառնում: Եվ դա եւս մեկ պարզ հանգամանք ջրի երես հանեց. ահա թե որն է արեւմտյան փառաբանված դեմոկրատիան. կքվեարկես իմ ուզածով, թե չէ՝ կպատժեմ: Սա, իհարկե, նոր բան չէ. մինչ այս էլ էին քվեարկությունները նման «հույժ դեմոկրատական» մեթոդներով լինում: Այս անգամ նորությունը, ընդ որում, միանգամայն ցնցող, այն է, որ մեկ տասնյակից էլ պակաս պետություններ այդ ցուցադրական շանտաժին ենթարկվեցին: Իսկ դա մեկ այլ փաստ է ի հայտ բերում. ահա թե որքան է նվազել ԱՄՆ-ի գլոբալ հեղինակությունը, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ից գլոբալ վախը: Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն օրերս էր վերջին տարիների համար աննախադեպ բարձր՝ 700 միլիարդ դոլարանոց ռազմական բյուջե ձեւավորել:
ԴՈԼԱՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
Հենց այս վերջին՝ ԱՄՆ-ի նկատմամբ գլոբալ վախի այս աստիճանի անկումն է, որ, ըստ ամենայնի, կդառնա գալիք տարվա գլոբալ զարգացումների հիմքը: Ի վերջո, մեկ պարզ հանգամանք վաղուց է բոլորին պարզ: Ո՞րն է ԱՄՆ-ի, այսինքն՝ ամերիկյան դոլարի համաշխարհային հեգեմոնիայի հիմքը. հենց ԱՄՆ-ի հանդեպ վախը: Մեկ պարզ հանգամանք կա, որ բոլոր տնտեսագետների համար էլ աքսիոմա է. եթե մի պետություն ունի 20.5 տրիլիոն դոլար ¥ՀՆԱ-ի մոտ 110 տոկոսը¤ արտաքին եւ, տարբեր տվյալներով, 60-80 տրիլիոն համախառն պարտք, ապա նրա արժույթը, մեղմ ասած, չի կարող գլոբալ առումով վստահելի լինել: Նման արժույթը սովորական թուղթ է, եւ աշխարհն այն կարող է ընդունել, քանի դեռ վախենում է այդ արժույթի տիրոջից: Այսինքն, որ եթե այդ արժույթը չընդունես, կգա ու գլուխդ կջարդի: 
Հետեւաբար, հենց այդ վախի գործոնի նվազումն է ԱՄՆ-ի համար վատթարագույնը, հենց դա է, որ տեսանելի դարձավ Երուսաղեմի հետ կապված քվեարկության ժամանակ: Եվ դա սպասելի էր. երբ ԱՄՆ-ը պարտվում է Սիրիայում, մի քանի անգամ սպառնում է Հյուսիսային Կորեային ոչնչացնել, սակայն բան չի կարողանում անել ¥եւ այլն¤, ապա մյուսները նայելով այդ ամենին, կամաց-կամաց սկսում են չվախենալ: Մեկ այլ օրինակ եւս. ժամանակին, եթե որեւէ պետություն անգամ ակնարկեր առեւտրային հարցերում դոլարից հրաժարվելու մասին, հաստատ պատիժը կլիներ կայծակնային արագությամբ: Իսկ ներկայումս ոչ միայն այդ մասին շատերն են բացահայտ խոսում, այլ նաեւ՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել, եւ Վաշինգտոնի արձագանքն էապես թուլացել է: Իսկ Չինաստանը սպառնում է ամերիկյան սրբության-սրբոցին՝ նավթադոլարի գաղափարին, պրակտիկ քայլեր ձեռնարկելով նավթայուանի ձեւավորման ուղղությամբ, եւ շատ էներգետիկ երկրներ միանգամայն պատրաստակամորեն են արձագանքում դրան: 
Այսպիսով, գալիք տարվանից, թերեւս, կսկսվի համաշխարհային առեւտրում դոլարի ծավալների ռեալ կրճատման գլոբալ գործընթացը: Հենց դա է ամերիկյան գլոբալ հեգեմոնիայի վերջին մեխը, էլ չասած, որ նման իրավիճակում չի բացառվում մինչեւ իսկ խորհրդային ռուբլու պատմության կրկնությունը: Կկարողանա՞ ԱՄՆ-ն այդ իրավիճակի դեմն առնել. կարծես թե մնացել է միայն Երրորդ աշխարհամարտի տարբերակը: Հակառակ դեպքում Վաշինգտոնը պարզապես ստիպված է գնալ պայմանավորվածությունների՝ դոլարի հեգեմոնիայի անկումն անցնցում դարձնելու համար: Օրերս ԱՄՆ-ի ընդունած ազգային անվտանգության նոր ռազմավարությունն իր ագրեսիվ տոնայնությամբ, թերեւս, սպառնալիք էր, թե Վաշինգտոնը պատրաստ է գնալ ամենածայրահեղ տարբերակով: Դա ռեա՞լ է, թե՞ միայն շանտաժ. թերեւս հենց այս հարցի պատասխանից էլ կախված է 2018թ.-ի հիմնական ընթացքը: Չնայած, այս պահին ավելի հավանական է թվում, որ Վաշինգտոնը հազիվ թե գնա բոլորին ոչնչացմամբ սպառնող Երրորդ աշխարհամարտին: Եվ եթե ոչ, ուրեմն պետք է էլ ավելի մեծ չափով դիրքերը զիջի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Գերմանիայի բնակչությունը 2050 թվականին 20%-ով կազմված կլինի մուսուլմաններից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА