ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ալիևին շնորհավորել են միայն «իսկական» ընկերները»

25.12.2017 13:50 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Ալիևին շնորհավորել են միայն «իսկական» ընկերները»

 

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԷՐ ՄԵԶ ՊԱԿԱՍ

Դեկտեմբերի 24-ին մեր արևելյան հարևան, նավթախավիարային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր...61 տարի առաջ Իլհամածին (Ильхамародица) Զարիֆա խանումը լույս աշխարհ բերեց մեկին,ով պետք է դառնար ալամ աշխարհի ամենակարևոր երկրի՝Ադրբեջանի ղեկավարը և ով իր փառքով և փայլով լուսանցքում պետք է թողներ Չինգիզ խանին և Ալեքսանդր Մակեդոնացուն... Ազդրբեջանակն մամուլի ներկայացոցիչները վազելինն ու օճառը ձեռքերին մրցակցում էին միմյանց հետ,թե ով ավելի բարձր դիֆիրամբներ կերգի Իլհամ Ալիևի համար...Բաքվում այսօր տարվա գլխավոր մրցականաբաշխությունն էր պնակալեզության և շողողքորթության բնագավառում...
Ադրբեջանական հասարակությունը շունչը կտրած սպասում էր,թե ինչպես է Իլհամ բաբան շնորհավորական ուղերձներ ստանալու աշխարհի խոշորագույն ժողովրդավար երկրներից և տերություններից...Սակայն իրականությունը շատ դաժան էր Բաքվի մազութոտված սուլթանի համար...Իլհամ բաբան շնորհավորանքներ ստացավ երկու խոշորագույն երկրներից՝Ռուսաստանից և Չինաստանից,բայց սրանք այն վերջին երկրներն էին,որտեղից Բաքուն կցանկանար շնորհավորանքներ լսել...
"Великий и могучий" Վլադիմիր Վլադիմիրի ուղերձից,բացի "շաբլոնային" բարեմաղթանքներից իմանում ենք,որ Իլհամ Ալիևը,չզարմանաք, Ռուսաստանի իսկական ընկեր է...Այո՛,հենց այդպես...Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը մենք հոգանք,ռուսաստանյան տնտեսվարողներին տարրական նվիրենք մեր տնտեսության ռազմավարական ոլորտները՝էներգետիկա,կապ,երկաթուղի,միջազգային ասպարեզում պաշտպանենք ՌԴ-ի շահերը,իսկ իսկակակն ընկեր լինի՞ Բաքուն...Սա շատ լավ նվեր էր պաշտոնական Երևանին և հայ ժողովրդին...
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ավելի զուսպ սիրառատություն էր ցուցաբերել Իլհամ բաբայի նկատմամբ....
Ալիևին շնորհավորել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի,Ուզբեկստանի բռնապետերը,ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները...Վերջինիս ուղղակի անտեսում է Մոլդովայի կառավարությունը...
Իլհամ Ալիևին շնորհավորել է նաև instagram-ից վտարված Չեչնիայի նախագահ Ռամզամ Քադիրովը...
Եթե նկատեցիք,բացի Ուկրաինայի նախագահից,Իլհամ Ալիևին շնորհավորած մյուս երկրները ժողովրդավարության հետ շատ քիչ աղերսներ ունեն...
Ինչպես ասում են՝"Նմանը նմանին է գտնում..."
Վաղը կիմանանք,որ Ալիևին չնորհավորողները նախանձ և ստոր մարդիկ են,ովքեր նեղվում են Իլհամ բաբայի հաջողություններից և գեղեցիկ կնոջ առկայությունից,որից նրանք չունեն և չեն կարող նշանակել որպես իրենց տեղակալ...
Հ.Գ.Ազիզ հայրիկին իր instagram-յան էջում շնորհավորել էր նաև Ադրբեջանի ապագա բռնապետուհի՝Լեյլա խանումը...
Ավելի լավ կլիներ,եթե ազերիական մամուլն ընդհանրապես չանդրադառնար Իլհամին հասցեագրված շնորհավորանքներին և սևեռվեր միայն Լեյլայի գրառումների և լուսանկարների հրապարակումներին...

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА