ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաքին հիմնախնդիրները լուծելու բանալին գտնվում է ներքին կյանքում

22.12.2017 17:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Արտաքին հիմնախնդիրները լուծելու բանալին գտնվում է ներքին կյանքում

ԱԺ փոխխոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի համար 2017 թվականի ընթացքում ունեցած ձեռբերումներին, նշեց, որ արտաքին հիմնախնդիրները լուծելու բանալին գտնվում է ներքին կյանքում, այսինքն, եթե Արցախին հաջողվի ներքին կյանքի խնդիրները լուծել, ապա կհաջողի նաեւ արտաքինում: Իսկ ներքին կյանքում արդեն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ: Վահրամ Բալայանը արձանագրեց, որ Արցախի ներքին կյանքին առաջընթացն ապահովելու համար իրականացվել է բազմաթիվ աշխատանքներ, որի շնորհիվ նախորդ տարվա համեմատ, այս տարի ունեցել են 15 տոկոսի տնտեսական աճ.  «Այս տարի բավականին մեծ հաջողություններ ենք արձանագրել բանակաշինության ասպարեզում, նկատի ունեմ առաջնագծի կահավորման, նոր զինատեսակների ձեռբերման եւ այլն: Առողջապահության ասպարեզը շարունակում է մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս տարի ձեռք ենք բերել բժշկական այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հարցերին լուծում տալ տեղում, որպեսզի  հիվանդը չգնա այլ երկրներ բուժում ստանալու : Մանկապարտեզներ են բացվել ու վերանորոգվել, դպրոցներ ենք բացել: Մեզ համար կարեւոր է նաեւ այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այսօր տիրում է հանրապետությունում: Աժ-ում ունենք 5 խմբակցություններ, երեքը` իշխանամետ, երկուսը` ընդդիմադիր, բայց պետք է ասեմ, որ բոլորս միասին ակտիվ աշխատում ենք եւ փորձում ենք մեր մոտեցումները`կապված երկրի զարգացման հետ իրականացնել»,- ըդնգծեց Վահրամ Բալայանը եւ հավելեց. «Այդուհանդերձ երկրում շարունակում են մնալ սոցիալական որոշակի խնդիրներ, այդ թվում` հաշմանդամների, թոշակառուների եւ առահասարակ հասրակության այն խավի, որոնք կարիք ունեն պետության հոգացությանը: Կարծում եմ` այն ծարգրերը, որոնք իրականացրել ենք այս տարի, կշարունակվեն նաեւ հաջորդ տարի»,-նշեց Վ. Բալայանը: Նրա խոսքով` 2018 թվականին նախատեսել են բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում, այս տարի ընդունել են նաեւ  գյուղատնտեսությունը զարգացնելու հեռահար ծրագիր: Ըստ նրա, վերջին տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հողերի բաժանումն առաջացրել է բազմաթիվ խնդիրներ, այդ պատճառով էլ որոշել են այնպիսի համակարգով աշխատել, որը հանարավորություն կտա ձեւավորել ավելի մեծ ապրանքային տնտեսություններ. «Այս տարի մենք ծրագրել ենք օպտիմալացնել պետական համակարգը, սա չի նշանակում, որ  շատ մարդիկ կմանան առանց աշխատանքի, մենք կփորձենք նրանց տեղավորել այլ ոլորտներում: Այս ամենը հնարավորություն կտա պետության միջոցները խնայողաբար օգտագործել եւ ստեղծել նյութական արժեքներ»,-շեշտեց Արցախի ԱԺ փոխխոսնակը:

«Սերժ Սարգսյանի մոտեցումը բարձր ենք գնահատում Արցախում». ԼՂ ԱԺ փոխնախագահ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА