ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նալբանդյանի հայտարարությունը` հիստերիայի պատճառ Թուրքիայում

20.12.2017 18:03 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նալբանդյանի հայտարարությունը` հիստերիայի պատճառ Թուրքիայում

Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները Բաքվում մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի՝ անդրադառնալով երեք երկրների միջև նավթի և բնական գազի առևտրին, եռակողմ առևտրատնտեսական հարաբերություններին:

Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը

Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդարդարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին (հայ-թուրքական արձանագրությունների առաջիկա չեղարկման վերաբերյալ - խմբ.):

«Հայաստանը մեղավոր է», - հայտարարել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե Հայաստանը բռնի տիրացել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսին և դեռ ինքն էլ խոսում է իրավունքների պաշտպանությունից:

«Չնայած այս ամենին՝ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի նախաձեռնություններին: Հայաստանը պետք է հետ քաշվի իր զավթած ադրբեջանական տարածքներից: Միայն այդ դեպքում մեր հարաբերությունները կկարգավորվեն»,- հայտարարել է թուրք նախարարը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА