ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կայացավ Արցախում`ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր մեկնարկը

20.12.2017 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կայացավ Արցախում`ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր մեկնարկը

Այսօր Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Արցախյան մասնաճյուղի բացման և նորաստեղծ մասնաճյուղի 10 անդամների ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոսի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ռուսասատանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Գերասիմիչը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար` Կարինե Աթայանը, բազմաթիվ գիտնականներ և բժիշկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից:

Կարինե Աճեմյանը կփոխարինի Հերմինե Նաղդալյանին

Բացման խոսքով հանդես եկավ եւ ներկաներին ողջունեց ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն, ՌԴ բժշկա-տեխնիկական Ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ով անդրադառնալով միջոցառման կարեւորությանը մասնավորապես նկատեց.

- Այս միջոցառմանը բուն նպատակն է այն է, որ այսօր մենք տալիս ենք Արցախում` Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր մեկնարկը: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է երիտասադրդ գիտնականների համար, որը հնարավորություններ է ստեղծում ոչ միայն գիտական շրջանակներին միջազգային հարթակներում ազատ հաղորդակցվելու համար, այլեւ ունի քաղաքական մեծ նշանակություն: Այս հաջողությունը պետք է նշենք մեծ ուրախությամբ, սա հետեւանք է սեպտեմբերի 12-15-ը Արացախում կայացած միջազգային գիտաժողովի, որին մասնակցում էին հիսունից ավել տարբեր երկրների ճանաչված, հանրահայտ գիտնականներ, որոնց զգալի մասը արհարամարելով Ադրբեջանի կողմից` Արցախ այցելած ցանկացած հյուրի նկատմամբ իրականացվող սանկցիաները` մեծ ոգեւորությամբ մասնկցեցին եւ իրենց փորձով կիսվեցին մեր գիտնականների հետ: Գիտաժողովի մասնակիցներին անչափ շոյել էր նաեւ Արցախի հանրապետության նախագահ` Բակո Սահակյանի ընդունելությունը:

Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահ է ընտրվել Արցախ Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ով էլ անդրադառնալով ակադեմիայի բացմանը եւ կարեւորությանը նկատեց,

- Ապրելով մի երկրում, որտեղ առկա է պատերազմի մշտական սպառնալիք, շատ կարեւոր է ունենալ ամուր թիկունք: Այսօրվա միջոցառում, այս հրաշք նախաձեռնությունը դրա վառ ապացույցն է: Սա մեզ հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային դաշտ, որպես ինքնուրույն միավոր: Ես շնորհակալություն եմ հայտնում բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի նախագահին  եւ փոխնախագահին, ինչպես նաեւ ՌԴ բժշկա-տեխնիկական Ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Բենիկ Նիկոլայի Հարությունյանին, ում լումման անգնահատելի է այսօրվա հաջողության համար: Վստահ եմ, որ հետագա մեր աշխատանքները կունենան փայլուն արդյունք:

Ռուսասատանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Գերասիմիչը ես բարձր գնահաելով Բենիկ  Հարությունյանի լուման նորաստեղծ ակադեմիայի բացման գործում, հաջողություն եւ արգասավոր աշխատանք մաղթեց Արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահ, Արցախի Առողջապահության նախարար Կարինե Աթայանին եւ ներկա գիտաշխատողներին, ովքեր պարգեւատրվեցին եւ ստացած ոսկյա շքանշաններ:

Դրական մոտիվացիայով պետք է առաջնորդվել ողջ տարվա ընթացքում(Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА