ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկները սելֆիի հանդեպ կիրքը հոգեկան հիվանդություն են համարում

18.12.2017 19:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժիշկները սելֆիի հանդեպ կիրքը հոգեկան հիվանդություն են համարում

Սելֆի անելու եւ այն համացանցում հրապարակելու անհաղթահարելի ցանկությունը հոգեկան հիվանդություն է, կարծում են հնդիկ հոգեբանները: Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Mental Health and Addiction ամսագրում:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ° «ԽՈԶԻ ԳՐԻՊ»

«Սելֆիտիս» տերմինն առաջին անգամ հայտնվել է մտացածին նորությունների կայքի հաղորդագրության մեջ, սակայն հիմա հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ սելֆիի մոլուցքն իսկապես կարելի է հիվանդություն համարել: 200 մասնակիցներից կազմված խմբի հետ աշխատանքի ժամանակ հավաքած տվյալներն օգտագործելով՝ նրանք սանդղակ են մշակել, ըստ որի կարելի է գնահատել 1-ից մինչեւ 100 սելֆի անելու մարդու հակումը: Այնուհետեւ այն թեստավորել են 400 կամավորների վրա: Սելֆիից կախվածության թեստը 20 պնդում է պարունակում՝ «Ես ինձ ավելի հանրահայտ եմ զգում, երբ սելֆին համացանցում եմ տեղադրում» եւ «Երբ սելֆին չեմ տեղադրում, ինձ իմ հասակակիցներից կտրված եմ զգում» արտահայտությունների նման:

Հեղինակները խանգարման սահմանային փուլ են համարում դեպքերը, երբ մարդը սելֆի է անում օրական մինչեւ 3 անգամ, սակայն դրանք համացանցում չի հրապարակում: Երբ մարդը սկսում է սելֆին հրապարակել, սկսվում է հվանդության սուր փուլը: Եվ, վերջապես, քրոնիկական սելֆիտիսը այն վիճակն է, որի դեպքում մարդը մշտապես սելֆին հրապարակելու եւ դա օրական 6 անգամից ավելի անելու չվերահսկվող պահանջ է զգում:

Սելֆիտիսով տիպիկ հիվանդն այն մարդն է, որը ձգտում է իր վրա ուշադրություն գրավել, տառապաում է ինքնավստահության պակասով: Նա հույս ունի, որ սելֆիի հրապարակումը թույլ կտա իր սոցիալական դիրքը բարելավել եւ իրեն կոլեկտիվի մաս զգալ: Գիտնականները հույս ունեն, որ սելֆիի հանդեպ հակման ռեալ հիվանդություն ճանաչելը թույլ կտա այս շեղումն ավելի լավ հետազոտել եւ միջոցներ գտնել դրանով տառապող մարդկանց օգնելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА