ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ասադ. Սիրիայում ահաբեկչությունը Արեւմուտքի աջակցության շնորհիվ է գոյատեւում

18.12.2017 18:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Ասադ. Սիրիայում ահաբեկչությունը Արեւմուտքի աջակցության շնորհիվ է գոյատեւում

Սիրիայում ահաբեկչությունը Արեւմուտքի աջակցության շնորհիվ է գոյատեւում, գլխավոր խնդիրը «Ջհեբհաթ ան Նուսրան» է։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ-ը Ասադի հեռանալն անվանել է Սիրիայում խաղաղության պայման

«Բայց մենք պետք է հասկանանք, որ երբ կենտրոնացնում ենք ուշադրությունը միայն ԻՊ-ի վրա, ապա փորձ է արվում ուշադրությունը շեղել  այն փաստից, որ Արեւմուտքի աջակցությամբ ահաբեկչությունը շարունակում է գոյություն ունենալ: Այստեղ ահաբեկչական կազմակերպություններից  գլխավորը «Ջեբաթ ան Նուսրան» է: Այնպես որ, միայն ԻՊ-ով  ահաբեկչությունը չի սահմանափակվում: ԻՊ-ին ահաբեկչության մի մասն է միայն: Եվ քանի դեռ  ԻՊ, «Ջեբհաթ  ան Նուսրա» եւ այլ անուններ կրող  ահաբեկչական կազմակերպություններ կան, դա նշանակում է, որ մենք դեռ պատերազմի մեջ ենք: Այնպես որ, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը կավարտվի, երբ Սիրիայում վերջին ահաբեկիչը անհետ կվերացվի: Այն ժամանակ կարելի կլինի խոսել իրական հաղթանակի մասին »,-հայտնել է Ասադը լրագրողներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА