ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երուսաղեմի դեմ Թրամփի որոշումն արագացնում է Սիոնիստական ռեժիմի կործանման գործընթացը

18.12.2017 18:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երուսաղեմի դեմ Թրամփի որոշումն արագացնում է Սիոնիստական ռեժիմի կործանման գործընթացը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի որոշումն արագացնում է այդ ռեժիմի կործանման գործընթացը:

Հոլանդիայում դեմ են Էրդողանի հետ կապ ունեցող մզկիթին

Նշելով, որ Երուսաղեմը հավետ Պաղեստինի մայրաքաղաքն է լինելու` Ալի Շամխանին ասել է. «Պաղեստինի հարցը իսլամ աշխարհի գլխավոր հարցն է և Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ռազմավարական սխալը վերստին զարթոնք է առաջացրել իսլամ աշխարհում և միավորել է իսլամ աշխարհը»:

Շամխանի խոսքով`լրատվամիջոցների խաղերը չեն կարող մաքրել այն ոճրագործների դիմագիծը, որոնք հազարավոր անմեղ ու անպաշտպան եմենցի կանանց, երեխաներին ու տարեցներին զոհում են իրենց անմարդկային նպատակներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА