ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն տարի միջինում 50 երեխայի ճակատագիր դառնում է անորո՞շ. (Տեսանյութ)

18.12.2017 17:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամեն տարի միջինում 50 երեխայի ճակատագիր դառնում է անորո՞շ. (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում կայացած Հայաստանի Հանրապետության «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ  հանդես եկավ ոչ միայն առաջարկություններով, այլեւ հնչեցրեց երկու կարեւոր հարց`կապված հայ երեխաներին օտարերկրացիների կողմից որդեգրման կարգի, ինչպես նաեւ միջազգային կոնվենցիաներով ամրագրված այն պարտավորություններին, որոնք պետք է իրականացնի Հայաստանը (երկու հարցերը` տեսանյութում):

Եզրաս Սրբազանի միջնորդությամբ`բերման ենթարկված Մոսկվայի հայերն ազատ են արձակվել


Անդրադառնալով ՍԻՄ կուսակցության նախագահի կողմից բարձրացրած հարցերին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փաստեց, որ երեխաների որդեգրման հարցում հիմնական գործընկերներն են ԱՄՆ-ն, Շվերյացարիան, Իտալիան, քիչ թվով երեխաներ են որդեգրում նաեւ Ռուսաստանում եւ մեկ երեխա էլ որդեգրել են Իրանի Իսլամական հանրապետությունում բնակվող հայ ընտանիք. «Կարելի է ասել, որ մենք աշխատում ենք բացառապես Կոնվեցիայի անդամ պետությունների հետ, Կոնվեցիան խիստ պարտավորություններ է սահմանում , մենք վստահ ենք, եթե երեխային որդեգրում են ԱՄՆ-ում, ապա այնտեղ վերահսկողությունը բավականին խիստ է: Ինչ վերաբերում է որգեգրողի ազգությանը, ապա ըստ ներկայացվող փաստաթղթերի» հիմնականում շվեյցարացիներ են»,-փաստեց արդարադատության նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է միջազգային պարտավորություններին, ապա Սուրեն Քրմոյանն ընդգծեց, որ որդեգրման մասով Հայաստանն ունի համատեղման ինստիտուտը, որտեղ որդեգրվող երեխաների մասին միջազգային Կոնվենցիան ամրագրում է, որ իրավասու մարմինները պետք է այնպես անեն, որ որդեգրումը բխի երեխայի լավագույն շահերից. «Հիմնական ուղղությունը որդեգրումՆ է եւ այն, որ երեխան կարող է ազատ կարծիք արտահայտել»,-նշեց Ս. Քրմոյանը եւ տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի համապատասխան սոցիալական հաստատություններում կան 640 երեխա. «Որդեգրվող երեխաների 80-90 տոկոսն ունեն խնդիրներ, որի պարագայում հայ ծնողները հրաժարվում են նրանց որդեգրելուց, փոխարենը որդեգրում են արտասահմանում: Նույն կերպ  մեզ մոտ չեն որդեգրում աուտիզմով հիվանդ երեխաներին: 2008 թվականից մինչ օրս շուրջ 80 երեխա է հանձնվել խնամատարության, երեխաները տարբեր տարիքի են»,-փաստեց Սուրեն Քրմոյանը եւ տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի միջինում 50 երեխա է որդեգրվում արտասահմանում.«Ամեն տարի որդեգրման 50 դեպք ենք ունենում, բայց այս տարի քիչ էր, մոտ 30»,-հավելեց, արդարադատության նախարարի տեղակալը:

 Հ.Գ. փաստորեն տարեկան 50 հայ երեխայի ճակատագիր դառնում է անորոշ, քանի որ որդեգրումից հետո այդպես էլ հայտնի չէ, թե ինչ ընթաց է ունենում նրանց կյանքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА