ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի դստերն ու փեսային դատի են տվել

18.12.2017 16:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի դստերն ու փեսային դատի են տվել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` Իվանկա Թրամփի և նրա ամուսնու` Ջարեդ Քուշների դեմ մեղադրանք է առաջադրվել իրենց ֆինանսական ակտիվների մասին տեղեկատվության մի մասի ապօրինի պարտակման մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` Politico-ին հղումով:

Չնայած Թրամփի հայտարարություններին՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում հեռանալ Սիրիայից. Լավրով

Աղբյուրի փոխանցմամբ` Վաշինգտոնի դատարանում համապատասխան հայցը հարուցել է փաստաբան Ջեֆրի Լովիթքին։

«Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները իրենց հետ կապված 30 ներդրումային հիմնադրամներին վերաբերող ակտիվների տվյալները չեն նշել` պատճառաբանելով, թե այդ տեղեկատվության հայտարարումը կխախտեր գաղտնիության մասին ավելի վաղ ստորագրած համաձայնագիրը»,- նշված է հայցադիմումի մեջ:

Փաստաբանի խոսքով` էթիկական նորմերի պահպանման մասին օրենքը հայտարարագիր լրացնողին թույլ չի տալիս հրաժարվել ակտիվների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից` հիմք ընդունելով այն, թե դա կխախտի չհրապարակման մասին ավելի վաղ գոյություն ունեցած համաձայնագրերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА