ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժորա Սարգսյանի  նոր տեսահոլովակն արդեն հասանելի է

18.12.2017 15:55 ՄՇԱԿՈՒՅԹ
Ժորա Սարգսյանի  նոր տեսահոլովակն արդեն հասանելի է

Երեւանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների եւ Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ, արվեստագիտության դոկտոր ԺՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ներկայացրել է նոր տեսահոլովակ: Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից:

«Գիշերային թռիչք».տեղի կունենա Էքզյուպերիի վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Նշենք, որ այս գեղեցիկ եւ ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այս գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը:

Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը:

Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոնների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Լիտվայում եւ այլուր:

Ի դեպ, օրերս կայացած Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթում (Tbilisi International Guitar Competition) Ժորա Սարգսյանի ուսանողները հաղթական դափնիների են արժանացել:

Մրցույթի 1-ին եւ 2-րդ տեղերը գրավել են հենց նրա աշակերտները` փոքրերի խմբում Դավիթ Առաքելյանն ու Վահագն Գրիգորյանը, մեծերի խմբում՝ Էդուարդ Հրմուշյանն ու Լիլի Առաքելյանը: Բացի այդ նրանք արժանացել հատուկ մրցանակների՝ ստացել Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն, շահել են կիթառ եւ դրամական պարգեւներ:

Նշենք նաեւ, որ Ժորա Սարգսյանն առաջիկայում եւս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով: Կիթառահարը ելույթներ կունենա մի շարք երկրներում, պատրաստվում է Երեւանյան միջազգային կիթառի հաջորդ փառատոնին: Հաջորդ տարի եւս Սարգսյանի աշակերտները հանդես կգան միջազգային փառատոններում՝ հաղթական դափնիները հայրենիք բերելու ձգտումով:

Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալ հանրապետության մարզերում եւ Արցախում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА