ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսուհետ մարզերում եւս հնարավոր է անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

18.12.2017 11:03 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսուհետ մարզերում եւս հնարավոր է անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը Ամանորից առաջ ճամփորդել ցանկացողներին տեղեկացնում է, որ այսուհետեւ մարզերում եւս հնարավոր կլինի կնքել պայմանագիր եւ 3-րդ օրը ստանալ անձնագիր։

Տնօրենը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց, քրեականները հանգրվանել են Բաղդասարյանի հյուրանոցում, թե ոչ

«ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերիծ զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր:

Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից եւ այլ համայնքներից Երեւան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետեւ նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երեւան տպագրված անձնագիրը ստանալու համար:

Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Մասնավորապես, նշված անձնագրային ծառայությունները շաբաթվա հետեւյալ օրերին՝

1) Երկուշաբթի

Վայք (020)

Արարատ (025)

Արարատ (026)

Արտաշատ (027)

Գորիս (032)

Ջերմուկ (035)

Եղեգնաձոր (037)

Կապան (041)

Մասիս (044)

Մեղրի (045)

Արմավիր (048)

Սիսիան (051)

Վաղարշապատ (057)

Մեծամոր (060)

Քաջարան (061)

Բաղրամյան (063)

2) Երեքշաբթի

Կոտայք (019)

Վարդենիս (031)

Գավառ (040)

Մարտունի (043)

Նոր Հաճն (058)

Բյուրեղավան (059)

3) Չորեքշաբթի

Դիլիջան (036)

Իջեւան (038)

Ճամբարակ (042)

Նաիրի (046)

Նեյոմբերյան (047)

Հրազդան (049)

Սեւան (050)

Տավուշ (056)

Չարենցավան (062)

4) Ուրբաթ

Մուշ (016)

Տարոն (018)

Ամասիա (021)

Անի (022)

Ապարան (023)

Արագած (024)

Արթիկ (028)

Աշտարակ (029)

Ախուրյան (030)

Գուգարք (033)

Աշոցք (034)

Տաշիր (039)

Սպիտակ (052)

Ստեփանավան (053)

Թալին (054)

Թումանյան (055)

Կումայրի (064)

Բազում (066)»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА