ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում հիմնադրվեց տարածաշրջանում առաջին «Դիվանագիտական ակումբը»

17.12.2017 23:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երեւանում հիմնադրվեց տարածաշրջանում առաջին «Դիվանագիտական ակումբը»

Այսօր տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին «Դիվանագիտական ակումբի» հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գործարարներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, տեղական եւ միջազգային կառույցների ղեկավարներ։

Հանդիպել են Բակո Սահակյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը

Ակումբի համահիմնադիրներն են ԼԻԼԻԹ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ եւ ԼԵՎՈՆ ԴԱՎԹՅԱՆԸ, որոնք նախեւառաջ նշեցին, որ ակումբի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ու միջազգային կառույցների ղեկավարներին եւ Հայաստանի, օտարերկրյա կառույցների ու դիվանագիտական կորպուսի միջեւ ամրապնդել մշակութային, բարեկամական, տնտեսական եւ դիվանագիտական հարաբերությունները՝ ավելի մտերմացնելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն կատարող դեսպաններին:

Լ. Ադիբեկյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը ապաքաղաքական կառույց է. «Համոզված ենք, որ այս ակումբը կդառնա հարթակ, որտեղ կիրագործվեն համատեղ նախագծեր եւ հետաքրքիր առաջարկներ կլինեն: Խոստանում ենք գործել թափանցիկ, բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկրների միջեւ, նպաստել, տնտեսական, կրթական, տուրիզմի եւ այլ ոլորտներում կապերի ամրապնդմանը»:

Фото Իրավունք Թերթ.Նշենք, որ ակումբի անդամներ դարձան ՀՀ-ում հավատարմագրված Արաբական Միացյալ էմիրությունների, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Մալթայի Ինքնիշխան մարտական ուխտի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ինչպես նաեւ Հայաստանում հրական համայնքի նախագահ ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ:

Фото Իրավունք Թերթ.ՀՀ-ում Իրաքի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան դոկտոր Ալիա Մ. Սալման Ալ-Զուբեյդին իր ողջույնի խոսքում՝ նախ շնորհակալություն հայտնեց ակումբի հիմնադիրներ Լ. Ադիբեկյանին եւ Լ. Դավթյանին, ապա ասաց. «Շատ ուրախ եմ, որ այս ակումբը հնարավորություն կտա պահպանել դիվանագիտական ներկայացուցիչների միջեւ լավ հարաբերություններ եւ կզարգացնի դրանք՝ դնելով ավելի բարձր մակարդակի վրա, ինչը շատ կարեւոր է: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ակումբի անդամ եւ ուզում եմ բոլորին շնորհավորել այս միջոցառման կազմակերպման առթիվ: Մեր դեսպանությունը պատրաստ է համագործակցել այս ակումբի հետ»:

Լևոն Մնացականյանն այցելել է առաջնագիծ

Ի դեպ, ակումբի աշխատանքներին ներգրաված են նաեւ տարբեր ոլորտներում կայացած գործիչներ, որոնք համակարգելու են համապատասխան ծրագրերը: Նրանց թվում են «ԱՆՌԻՎԱ» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն ՀՌԻՓՍԻՄԵ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԸ, որը համակարգելու է ակումբի տուրիստական եւ տրանսպորտային ծրագրերը, իսկ ակումբի բիզնես ընդլայնման ծրագրերը համակարգելու է «Խրոնոգրաֆ» ընկերության գլխավոր տնօրեն ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:  «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերության հիմնադիր-նախագահ, Հայաստանի ձկնարտադրողների միության նախագահ ԱՐՄԵՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ համակարգելու է ակումբի գյուղատնտեսական ծրագրերը, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Մարդու Վերարտադրողականության կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ՝ բժշկական ծրագրերը,  Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ՎԱՉԵ Фото Իրավունք Թերթ.ՀՈՎԵՅԱՆԸ՝ մշակութային ծրագրերը, Հայաստանի «Խաղաղության» կոմիտեի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ միջազգային կապերը, Հայաստանի երիտասարդ գործատուների միության համահիմնադիր նախագահ ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ գործարար կապերը եւ երիտասարդ գործարարների ծրագրերը:  Ոլորտային ծրագրերը համակարգողների շարքում է անգամ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որը համակարգելու է ակումբի տնտեսական կապերը եւ բիզնես ծրագրերը:

«ԱՆՌԻՎԱ» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն ՀՌԻՓՍԻՄԵ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԻ կարծիքով՝ համատեղ աշխատանքի արդյունքում ակումբի անդամներին կհաջողվի հասնել մեծ արդյունքների եւ 2018 թվականի ընթացքում ակումբը կհամալրվի բոլոր դեսպաններով. «Բավականին շատ երկրներում այս ակումբը վաղուց գործում է եւ շատ ուրախ եմ, որ այն վերջապես բացվեց նաեւ Երեւանում: Կարծում եմ՝ Լիլիթի եւ Լեւոնի ջանքներով եւ մեր աջակցությամբ՝ ակումբը կդառնա մի հարթակ, որը որոշակի առումով երկրի բարօրությունն է ապահովելու: Մեծ պատիվ է, որ ես էլ այս ակումբի անդամ եմ, ինչը պարտավորեցնում է, որ ավելին անենք, որպեսզի մեր երկրի տնտեսությունը, տուրիզմը եւ մնացած այլ ոլորտները միասին զարգացնենք»:

«Ջհուդական պատվերով երկրում մտցրեցին տապալման եւ պարալիզման իրավիճակ…»

Հավելենք, որ առաջիկայում ակումբի բոլոր անդամները կտնկեն անվանական ծառեր, որի արդյունքում կհիմնադրվի դիվանագիտական պուրակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА