ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

17.12.2017 22:37 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

Ամփոփելով 2017-ը՝ «Իրավունքը» զրուցել է գովազդային հոլովակներից ու տեսահոլովակներից հայտնի դերասան, երգերի հեղինակ ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

Պետդեպարտամենտի նոր կոչը Հայաստանին

- 2017-ին՝ Աքաղաղի տարու ավարտին, հաշված օրեր են մնացել: Որքանո՞վ էր այն ստեղծագործական առումով բարենպաստ Ձեզ համար:

- Ես ամեն տարվա վերջում փորձում եմ լավատեսորեն նայել տարվան, ամեն տարի էլ ինձ համար բարենսպաստ է:

- Ձեր գրած մի քանի երգեր, արդեն իսկ հիթ են դարձել, մինչդեռ ասում են, որ այս ասպարեզում մենաշնորհ է, մրցակցային հավասար պայմաններ չկան ու գրեթե անհնար է աշխատել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ստեղծագործող մարդկանց համար մենաշնորհ ասված գոյություն չունի: Ստեղծագործի՛ր լավ եւ կգնահատեն:  

- Հետաքրքիր է՝ շոու-բիզնեսում երգերը շարունակում են ծնվել ընկերային բարեգործական աջակցության շնորհի՞վ, թե՞, ի վերջո, երգերի հեղինաներն էլ կարողանում են այսօր փող աշխատել:

- Իհարկե, կարողանում են: Եթե երգիչը նույնիսկ ընկերդ է, դու երգ ես գրում իր համար, ինքն էլ այդ երգով փող է աշխատում: Եթե, իհարկե, աշխատող երգիչ է, այդ դեպքում ինքն էլ է հասկանում, որ պետք է վճարել:

- Դերասան, մոդել, երգիչ, երգերի հեղինակԻ վերջո, ո՞րն է ավելի հոգեհարազատ Ալեքս Միրզոյանին եւ որտե՞ղ կտեսնենք նրան ապագայում:

Շնորհակալություն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյան

- Ես երբեք մոդել չեմ եղել, դերասան էլ այդքան ինձ չեմ համարի: Իսկ մասնագիտությամբ հեռուստառեժիսոր եմ, երգեր էլ գրում եմ, որովհետեւ իմ կարծիքով՝ լավ է ստացվում: Իսկ ապագայում նոր տեսահոլովակով հանրությանը կներկայանամ՝ որպես երգիչ:  

- Ձեր հարցազրույցներից մեկում խոսելով ամուսնության առաջարկության մասին՝ նշել էիք, որ եթե աղջիկն է առաջին քայլն անում, ուրեմն՝ դա հուշում է, որ տղան պետք է «լոնք» անի ու դրա ճիշտ ժամանակն է: Արդյո՞ք եկել է «լոնք» անելու ժամանակը, թե՞ 2018-ը կվայելեք միայնակ:

- Չէ, ես չեմ ամուսնանա մոտ ապագայում, հիմա ավելի կարեւորում եմ աշխատանքը, որ հետո կարողանամ պահել ընտանիքս այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Իսկ իմ պատկերացրած ընտանիքը մի քիչ ծախսատար է:

- Ալեքս, ի՞նչ եք ակնկալում Ձմեռ պապից, թե՞ սպասումները միայն Ձյունանուշերից է:

- Ձմեռ պապիկից նախ հաջողություն եմ ուզում, հետո՝ առողջություն: Առաջինը հաջողություն, որովհետեւ եթե անգամ բոլորն առողջ են օդանավում, երբ այն ընկնում է, փրկվում են միայն հաջողակները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА