ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

17.12.2017 11:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը, այս մասին գրում է moslenta.ru կայքը:

«Իրավունք» թերթի կողմից տարվա լավագույն սրտաբան է ճանաչվել «Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական ստացիոնարի պատասխանատու Միքայել Ադամյանը

Այս գիշեր Մոսկվայում օդի ջերմաստիճանը հասել է +7,7-ի, ինչն այդ ամսաթվի համար ռեկորդային ցուցանիշ է և գերազանցում է նախորդ՝ 2006 թվականի դեկտեմբերի 17-ի ռեկորդը, որը կազմել էր +6,1 աստիճան:

Նշենք, որ նախօրեին ցերեկվա ժամերին ջերմաստիճանը Մոսկվայում հասել է +4,8-ի, իսկ գիշերը բարձրացել ևս երեք աստիճանով:

Հայտնի է, որ այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում եղանակային ջերմաստիճանը կտատանվի +5-ից +7-ի միջև, սպասվում են անձրևներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА