ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խնամում ենք ձեռքերը. պարաֆինաթերապիան անհրաժեշտ պրոցեդուրա է երեւանյան ձմռանը

17.12.2017 20:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խնամում ենք ձեռքերը. պարաֆինաթերապիան անհրաժեշտ պրոցեդուրա է երեւանյան ձմռանը

Ձմեռն ու Ամանորի տրամադրությունը ջերմացնում են մեր հոգին, սակայն տարվա այս եղանակին ցրտից ավելի շատ տուժում են մեր ձեռքերը, որոնք հատուկ խնամքի եւ հոգատարության կարիք ունեն։ Ամենատարածված եւ արդյունավետ պրոցեդուրան համարվում է պարաֆինաթերապիան, որն օգնում է ձեռքերի մաշկը պահպանել գեղեցիկ եւ խոնավ անգամ մինուսային ջերմաստիճանի պարագայում։

Որտեղ են հանգրվանել քրեական հեղինակությունները Հայաստան ժամանելիս

Պարաֆինաթերապիան կարելի է դասել սպա պրոցեդուրաների շարքին, որը նպաստում է ձեռքի մաշկի երիտասարդացմանն ու սնուցմանը։ Այս թերապիան շատ պարզ է, օգտակար եւ հանգստացնող։ Բացի այդ, բացարձակ անվտանգ։ Թեպետ կան նաեւ հակացուցումներ. մաշկային հիվանդությունների, պարաֆինից ալերգիայի եւ շաքարային դիաբետի դեպքում խուսափեք դրանից։ Պրոցեդուրան տեւում է 30-40 րոպե եւ արժի 3000-5000 դրամ։Պրոցեդուրան մի քանի պարտադիր փուլից է բաղկացած։ Ձեռքի մաշկը մաքրում են կեղտից եւ կոսմետիկայից, հետո սքրաբ են քսում եւ շրջանաձեւ շարժումներով մերսում ձեռքերը, ինչը թուլացնում եւ հանգստացնում է՝ հանելով լարվածությունը։ Մերսումից հետո մաշկին կամ խոնավեցնող կամ սնուցող քսուք են քսում՝ ըստ անհրաժեշտության։ Հետո ձեռքերը ընկղմում են 45-50 աստիճան տաքացրած պարաֆինի մեջ՝ պահելով մինչեւ 10 վայրկյան։

Ցանկալի է ձեռքերը պարաֆինի մեջ թաթախել 3-5 անգամ, որպեսզի պարաֆինի շերտը անհրաժեշտ խտությունը ստանա։ Հենց որ այն կարծրանում է, ձեռքերը փաթաթում են պոլիէթիլենով եւ տաք ձեռնոցներ հագցնում, ինչն էլ ուժեղացնում է ջերմային էֆեկտը։ Կես ժամ դուք հանգստանում եք, մինչ ձեր ձեռքերը «վայելում են» պրոցեդուրան։ Դրանից հետո մասնագետը հեռացնում է պարաֆինը տաք ջրով եւ քսուք քսում։ Ահա եւ ամբողջը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА