ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս հասկանալ, որ նրան լուրջ հարաբերություններ պետք չեն

17.12.2017 18:10 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպե՞ս հասկանալ, որ նրան լուրջ հարաբերություններ պետք չեն

Նա անկեղծորեն ասում է այդ մասին

Դուք նրան չեք կարող փոխել։ Եթե նա անկեղծորեն ասում է, որ իր մտադրությունները Ձեր նկատմամբ լուրջ չեն, փախեք։ Լավ է, երբ տղամարդն ասում է ճշմարտությունը, բայց եթե Ձեզ լուրջ ու լիարժեք հարաբերություններ են պետք՝ ուրեմն Ձեր կյանքի ուղիները տարբեր են։

Ինչպե՞ս խնամել թարթիչները

Նա որոշակի հեռավորություն է պահպանում

Եթե նա միտումնավոր է որոշակի հեռավորություն պահպանում ձեր միջեւ՝ ուրեմն մտածելու բան ունեք։ Սովորաբար տղամարդը, որը Ձեզ լուրջ է վերաբերվում, ամբողջությամբ լուծվում է հարաբերություններում, այլ ոչ թե հեռանում։ Հետեւեք նրա վարքագծին՝ ինչ հաճախությամբ է զանգահարում, հետաքրքրվում Ձեզնով, պատմում ինքն իր մասին։

Նրա ընկերները

Եթե տղամարդը Ձեզ ծանոթացրել է իր ընկերների հետ, նրանցից փորձեք նրբանկատորեն պարզել, թե որքանով հուսալի է ձեր զուգընկերը։ Հնարավոր է զրույցի ժամանակ նրանք կհիշատակեն նաեւ նրա նախկին հարաբերությունների մասին։ Այդպես դուք կհասկանաք՝ նրա սիրտը կոտրված է , թե ոչ, ինչպես էր նա վերաբերվում իր նախկին սիրուն եւ այլն։

Նա հարաբերությունների փորձ չունի

Եթե նա հարաբերությունների փորձ չունի, ուրեմն հնարավոր է պարզապես չգիտի, թե ինչպես է ճիշտ կառուցել դրանք։ Խոսեք նրա հետ, իմացեք, թե ինչպիսին է տեսնում իր ապագան։ Եթե Ձեր հետաքրքրությունները համընկնում են՝ փորձեք միասին ինչ-որ բան կառուցել։

Նա Ձեզ ժամանակ չի հատկացնում

Եթե նա հայտնվում է միայն այն ժամանակ, երբ իրեն է հարմար, կամ էլ երբ ժամանակ ունի, դա շատ վատ է։ Տղամարդը պետք է ցանկանա Ձեզ հետ ժամանակ անցկացնել, այլ ոչ թե անհետանա ու զանգահարի միայն երբ այլեւս ուրիշ զբաղմունք չունի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА