ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զավեն Անդրիասյանը 14-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

16.12.2017 14:20 ՍՊՈՐՏ
Զավեն Անդրիասյանը 14-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

Դեկտեմբերի 15-ին Կատովիցեում (Լեհաստան) անցկացվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը (11 տուր, 22-ական հանդիպում), որին մասնակցեց 1091 շախմատիստ, այդ թվում 72 գրոսմայստեր: Այս մասին հաղորդել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 22 հնարավորից վաստակելով 16 միավոր, զբաղեցրեց 14-րդ տեղը: Մեր շախմատիստը մրցաշարի առաջին համարն էր: Եվրոպայի չեմպիոն դարձավ Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս)՝ 18 միավոր: Երկրորդ տեղում է Լյուկ Մակշեյնը (Անգլիա), երրորդում՝ Պետեր Միխալիկը (Չեխիա)՝ 17.5-ական միավոր: Դեկտեմբերի 16-ին և 17-ին Կատովիցեում կանցկացվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես կգա 1187 շախմատիստ: Այս մրցաշարում Զավեն Անդրիասյանը վարկանիշով 25-րդն է:

Ցեղասպանության տարելիցին հայ կարատեիստը Թուրքիայից վերադարձել է հաղթանակով (Տեսանյութ)

Մրցաշարը կանցկացվի 11 տուրով, որից վեցը կխաղացվի այսօր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА