ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

16.12.2017 18:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է։ Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Նալբանդյան -Մամեդյարով հանդիպման մասին

«Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների:

Ինչպես հայտնի է, արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլեւ վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը: Թուրքիայի արտգործնախարարության վերջին մեկնաբանությունը նույն շարքից է։

Անկարան չի խորշում եւս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնք որեւէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որեւէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։ Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը։

Թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավարերացումից եւ ողջ գործընթացը միտումնավոր մղեց դեպի փակուղի։ Հայաստանը հենց այդ պատճառով ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը՝ դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց:

Ակնհայտ է, որ այսօր էլ՝ Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց, Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Նորություն չէ, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել։ Հարյուր տարուց ավել է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված հարյուրամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարեւոր ծառայություն մատուցելով թե սեփական ժողովրդի, թե տարածաշրջանի ապագայի, թե նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Անկարան գնում է հակառակ ուղիով։ Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանությունը պնդում է, թե իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը սխալ են բարոյական ու իրավական առումով եւ վատ նպատակներ հետապնդող քայլեր են։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականության խրատներ է տալիս Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային, Ռուսաստանին, Ուրուգվային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին եւ տասնյակ այլ երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Զավեշտալի է, որ Թուրքիան, որն աշխարհում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողներից մեկն է, ժխտողականությունը փորձում է արդարացնել խոսքի ազատության պատճառաբանությամբ։

Ինչպես արձանագրությունների ստորագրումից հետո, այնպես էլ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Անկարայում այս եւ այլ իրողությունների գիտակցման բացակայումն է, որ աշխարհով մեկ արմատավորում է զգացումը, որ Թուրքիան եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

Եվ կրկնենք, որ հենց սա է պատճառը, որ Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА