ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եհովայի վկաներին պաշտպանող փաստաբանները ստանում են օրական 2-3 հազար դոլար».Ա. Ամարյան

16.12.2017 20:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եհովայի վկաներին պաշտպանող փաստաբանները ստանում են օրական 2-3 հազար դոլար».Ա. Ամարյան

Տեւական ժամանակ է, որ Ռուսաստանի իրավապահների կողմից Եհովայի վկաների գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում արգելվել է:
Հարցին, թե ինչու Հայաստանում եւս չեն արգելում այդ կրոնական կառույցի գործունեությունը, «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ-ի ղեկավար ԱԼՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ «Ազդակ» լրագրողական ակումբում փաստեց, որ Հայաստանում մասնագետներ չկան, որպեսզի դատարանում կարողանան ճիշտ ներկայացնել կառույցի անդամների գործունեության հետեւանքները. «Եհովայի վկաների մոտ դատարան մտնելն ու դատ շահելը շատ հեշտ է: Նրանց ցանկացած դատավարություն անցկացնում են Ամերիկայից հրավիրված փաստաբաններ: Որոնք հայտնվում են Հայաստանում, քանի որ գրանցված են փաստաբանների պալատում եւ դատարանում ներկայացնում են Եհովայի վկաների շահերը: Այդ փաստաբանները գումար են ստանում օրը 2-3 հազար դոլար, մեր փաստաբաններից ո՞վ է տիրապետում այդ ոլորտին` ոչ ոք: Բայց մենք ունենք փաստաբաններ, որոնք Եհովայի վկաներ են  եւ այլ կրոնական կառույցի հետեւորդներ, այդ թվում` իրավապահներ, պետական ապարատի աշխատողներ եւ այլն: Այսինքն` մենք գործը սկսելուց առաջ, պետք է ունենանք մասնագներ, որոնք կկարողանա գործը ճիշտ ներկայացնել եւ որակաորումը տալ: Մտեք իրավաբանության ֆակուլտետ, տեսեք որ հոգեւոր դաշտում չունեն մասնագետներ»,-նշեց Ա. Ամարյանը: Նա նաեւ նկատեց, որ աղանդավորականները գրականություն են տպագրում եւ անվճար բաժանում, իսկ Առաքելական եկեղեցին տպագրում է եւ վաճառում`7-10 հազար դրամով. «Հարց է առաջանում, հասարակ ժողովուրդն ի վիճակի է այդ գրականությունը գնել: Այստեղ մատուցման խնդիր կա, այստեղ բոլորն էլ խնդիր ունեն` պետական մարմիններից միչեւ սոցիալական ոլորտ: Արտասահմանում 2-7 տարի եւ 900 հազար դոլար է պահանջվում, որպեսզի  աղնդավորական կառույցից մարդուն վերադարձնեն բնականոն կյանքի, իսկ մեզ մոտ ամեն ինչ զրո է»,-եզրափակեց Ալեքսանդր Ամարյանը:

Կրոնական դպրոցի շրջանավարտը որոշել է աճուրդի հանել կուսությունը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА