ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

50-ամյա կինը կասկածվում է 57-ամյա ամուսնուն խոհանոցային դանակով սպանելու փորձ կատարելու մեջ

16.12.2017 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
50-ամյա կինը կասկածվում է 57-ամյա ամուսնուն խոհանոցային դանակով սպանելու փորձ կատարելու մեջ

 տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հունվարի 19-ը պատմության մեջ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը նշված գործը հարուցվել է Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ՝ 50-ամյա Մարիամ Գույումջյանի նկատմամբ։

Վերջինս կասկածվում է իր ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ՝ 57-ամյա Գառնիկ Գույումջյանին խոհանոցային դանակով հարվածելու մեջ։

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 խումբը «թշի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Գ. Գույումջյանին։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական խումբը։ Պարզվել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել բնակարանում, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Քննիչի որոշմամբ Մ. Գույումջյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Գ. Գույումջյանն աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության երեխաների ստեղծագործական կենտրոնում՝ որպես տնօրենի խորհրդական։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА