ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առեւտրային կետերում

15.12.2017 23:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առեւտրային կետերում

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առեւտրային կետերում: Այսուհետ յուրաքանչյուր առևտրա-սպասարկման կետում, որտեղ ներկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան բանկի եւ այլ բանկերի (տեղական եւ արտասահմանյան) MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով` պարզապես մեկ հպումով տերմինալին:

Մեկնարկում է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի կազմակերպած ճանաչողական-տեղեկատվական այցը Շարմ Էլ Շեյխ

MasterCard PayPass քարտերի կիրառման դեպքում վճարումը կատարվում է ակնթարթորեն, քարտի մեկ հպումով POS-տերմինալին, առանց գանձապահի ձեռքին քարտը փոխանցելու անհրաժեշտության: PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի եւ հուսալի եղանակներից մեկն է ամբողջ աշխարհում: Տվյալ տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում է հաճախորդի սպասարկման ժամանակը, ինչը, համապատասխանաբար, հանգեցնում է դրամարկղների մոտ հերթերի կրճատմանը:

ՎՏԲ-Հայաստան բանկի MasterCard PayPass 10.000 ՀՀ դրամից պակաս գումարի անհպում եղանակով վճարում կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում, ինչը նպաստում է վճարումների ակնթարթային հաստատմանը:

Վճարման անհպում եղանակը զգալիորեն հեշտացնում է առեւտրային կետերում գանձապահների աշխատանքը, քանի որ վճարումն անցկացնելու համար գանձապահից պահանջվում է իրականացնել 2 պարզ քայլ (ստանդարտ վճարների դեպքում` չորսի փոխարեն)` POS-տերմինալի ակտիվացում եւ վճարման գումարի մուտքագրում: Այնուհետեւ հաճախորդը, տերմինալի վրա գնման գումարը ստուգելուց հետո, մոտեցնում է քարտը POS-տերմինալին, եւ գնումը վճարված է:

2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր առեւտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА