ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՇԱ՞Տ Է «ՇՓՈԹՎԵԼՈՒ»

15.12.2017 22:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՇԱ՞Տ Է «ՇՓՈԹՎԵԼՈՒ»

Մեր վերջին համարում առիթ ունեցել էինք անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հերթական սկանդալային հայտարարությանը: Հիշեցնենք, նախարարն իր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, պարզաբանելով, թե ինչո՞ւ են «Գարդասիլով» պատվաստումները ցանկանում սկսել 13 տարեկան աղջիկներից, այս բացատրությունն է տվել. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը... Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսն արդեն ունեն այդ փորձը»:

Միասեռականները տոնում են իրենց պիղծ հաղթանակը (լուսանկար)

«Շփոթվելու» վարկածի տարօրինակությունները

Նույն հրապարակման մեջ նաեւ նկատել էինք, որ նման հայտարարությամբ նախարարը ոչ միայն հայաստանյան մանկահասակ աղջիկների 1/4-ին մինչամուսնական սեռական հարաբերության փորձ ունեցող կամ, ժողովրդական լեզվով ասած՝ անբարոյական է համարում, այլ նաեւ՝ զանգվածային ծանր հանցագործության մասին հաղորդագրություն էներկայացնում. մինչեւ 15 տարեկան, այսինքն՝ անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունը, անգամ նրա համաձայնության դեպքում, համարվում է հանցագործություն: 
Փորձել էինք նաեւ ստանալ նախարարության պարզաբանումը, թե այդ ի՞նչ հարցումների վրա հիմնվելով է նախարարը նման ահավոր բաներ ասում, սակայն նախարարության պատկան ստորաբաժանումը, թերեւս ասելու բան չունենալով, գրավոր հարցում էր պահանջել:
Բայց ահա, մինչ մեր հարցման պատասխանը կստանայինք, առաջ եկած մեծ աղմուկը նախարարությանը պարտադրեց՝ մտածել մեկնաբանության մասին: Սակայն նախօրեին նախարարության տարածած մեկնաբանությունն առնվազն տարակուսանքների տեղիք է տալիս: Այսպես, չգտնելով ասելու այլ բան, նախարարի բերած 25 տոկոս թիվը համարել են շփոթմունք. ««Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը եւ աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն: Ավելի վաղ` 2010թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը: Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն...»: Ու դրանից հետո դեռ շարունակում են. «Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար  Լեւոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է, քանի որ նախարարությունը պարզաբանել է, որ դա շփոթմունք է եղել: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարի հնչեցրած միտքը անհիմն տեղափոխվել է արժեքային դաշտ: Այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական եւ այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք...»: 
Ապշելու բան է, թե այդ ի՞նչ անառողջ քննադատության մասին են խոսում, երբ հենց իրենք են խոստովանում, որ նախարարը, շփոթվելով, թե ինչ, այնուամենայնիվ՝ ասել է նման բան: Ավելին, հիշեցնենք, երբ մինչ այս մեկնաբանությունից ընդամենը մեկ օր առաջ պարզաբանում էինք խնդրել, նախարարության լրատվական ծառայությունից միայն ասել էին. «Մենք այդ հարցին հիմա չենք կարող պատասխանել, որովհետեւ չունենք այդ ինֆորմացիան մեր ձեռքի տակ»: Այսինքն, ոչ մի շփոթմունք կան նման բան, այլ միայն, որ այդ պահին ասելիք չունեն: Ուրեմն, այդ ինչքա՞ն ժամանակ էր պետք պարզելու համար, որ նախարարը «շփոթվել է», եւ ոչ թե հայաստանյան անչափահաս աղջիկների 1/4-ին անբարոյական է անվանել:
Չնայած մեծ հարց է, թե նախարարն իրո՞ք թվերը շփոթել է: Այդ ի՞նչը կարող էր շփոթել, երբ նախարարության բերած բացատրության մեջ որեւէ 25 տոկոս թիվ չկար:
Դա էլ մի կողմ: Հիշեցնենք, նախարարն այդ 25 տոկոսով փորձել էր ոչ պակաս աղմուկ առաջ բերած «Գարդասիլով» պատվաստումները հենց 13 տարեկան աղջիկներից սկսելը բացատրել: Նշանակում է, եթե թիվը «շփոթել է», ուրեմն տված բացատրությունը, թե «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը...», աբսուրդ է: Ճիշտ է, նախարարությունն իր մեկնաբանությունում «Գարդասիլի» հարցն էլ է տեղափոխում այլ հարթություն, թե՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն` պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում»: Բայց այդ դեպքում ինչո՞ւ նախարարը հենց նման պարզաբանում չէր տվել եւ «հիմնական տրամաբանությունը» կապել էր «առաջին սեռական փորձի» հետ:

Պաշտպանության նախարարը խստորեն դատապարտում է խաղաղապահների մասնակցությունը հավաքներին

«Օրենքը նախատեսում է սեռական կյանքով զբաղվել 18 տարեկանից հետո»

Մի խոսքով, որ կողմից էլ հարցին մոտենաս, ինչքան էլ շարունակես այս ամենի մեջ խորանալ, այնքան «շփոթվելու» տարբերակն ավելի «անհասկանալի» տեսք է ստանում: Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ նախարարն իրոք «շփոթվել է», եւ որ «Գարդասիլով» սկսում են հենց 13 տարեկաններից պատվաստել ԱՀԿ-ի «պաշտոնական դիրքորոշումից» ելնելով, ապա հարց է ծագում, ինչո՞ւ չեն սկսում 14 տարեկաններից, չէ՞ որ ԱՀԿ-ն դա էլ է թույլ տալիս:
Այս ամենի հետ կապված դեռ կփորձենք նախարարությունից պարզաբանումներ ստանալ: Իսկ մինչ այդ՝ նախարարի հնչեցրած «գոհարների» հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Նախ փորձեցինք հասկանալ, թե հրապարակային հայտարարությունը, որով նախարարը մինչ «շփոթվելը» հանդես էր եկել, թե՝ անչափահաս աղջիկների 1/4-ը սեռական փորձ ունի, զանգվածային հանցագործության մասին հաղորդում չէ՞:
- Անկեղծ ասած, զերծ կմնամ կարծիք հայտնելուց: Բայց միանշանակ՝ ասվածը իրականության հետ որեւէ աղերս չունի, ո՛չ աղջիկների, ո՛չ տղաների հետ կապված կտրուկ համաձայն չեմ նման տեսակետի հետ: Ինչ վերաբերում է պատժելի՞ է նման արարքը, թե՞ ոչ, այսպես պատասխանեմ. օրենքը նախատեսում է սեռական կյանքով զբաղվել 18 տարեկանից հետո: 
Ինչ վերաբերում է նրան, որ տոկոսային թիվը եւ սեռը շփոթել է, եւ խոսքը մինչեւ 15 տարեկան տղաների մասին է, ապա, կարծում եմ, որ մինչեւ 15 տարեկան տղաների 25 տոկոսը այդ փորձը չունեն, որ գնան, կին ճարեն, մարմնավաճառ կամ նմանատիպ ինչ-որ մեկին: Ես գտնում եմ, որ անգամ տղաների դեպքում ասել, որ մինչեւ 15 տարեկան տղաների 25 տոկոսը ապրում է սեռական կյանքով, էլի աբսուրդ է. գուցե 1-2 տոկոսը: Եվ այդ 1-2 տոկոսի մեջ էլ կարող են մտնել ինչ-որ հղփացած կյանքով ապրող ընտանիքների երեխաներ, որոնք, էլի եմ ասում, բացառիկ դեպքեր կլինեն:

Նախկին ոստիկանապետի հիշեցումը, թե՝ «օրենքը նախատեսում է սեռական կյանքով զբաղվել 18 տարեկանից հետո», արդեն նաեւ նախարարության պարզաբանումն է վերածում զանգվածային հանցագործությունների մասին հաղորդագրության: Բանն այն է, որ օրենքը վերաբերում է ոչ միայն աղջիկներին, այլ նաեւ՝ տղաներին: Այսինքն, անչափահասի հետ, լինի աղջիկ թե տղա, սեռական հարաբերությունն ապօրինություն է, հանցագործություն: Ի դեպ, հիշեցնենք, որ երբ նախարարությունն իր բացատրությունները կապում է արեւմտյան ինչ-ինչ երկրների հետ, ապա «ամենաարեւմտյան» ԱՄՆ-ում եղան մի շարք աղմկոտ դեպքեր, երբ անչափահաս տղաների հետ սեռական հարաբերության համար չափահաս կանայք ենթարկվեցին հսկայական պատժաժամկետներով բանտարկության:

«Առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել»

«Երեւի այդ տվյալները իրենք թխել են եվրոպական ինչ-որ փչացած երկրից»

Հայտնի հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆՆ էլ, անդրադառնալով նախարարի հնչեցրած մտքին, իր հերթին նկատեց.
- Սուտ է, ակնհայտ սուտ: Նախարարի նշած թիվը անգամ եվրոպական շատ ու շատ երկրներին բնորոշ չէ: Ամենայն հավանականությամբ, երեւի այդ տվյալներն իրենք թխել են եվրոպական ինչ-որ փչացած երկրից: Վստահորեն կարող եմ ասել, որ ոչ մի նմանատիպ հարցում նախարարը չի կարող ներկայացնել: Եթե անգամ նման հարցում է եղել, ապա դրանք սուտ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ են: Մինչեւ 15 տարեկան հայ աղջիկների անգամ 1-2 տոկոսը սեռական կյանքով չի ապրում:
Կարծում եմ՝ չիմացության արդյունք է այս ամենը: Ամեն դեպքում, վստահաբար կարող եմ ասել, որ նման բան չկա, դրանք իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տվյալներ են: Ի՞նչ է, մենք ուրիշ մոլորակո՞ւմ ենք ապրում, էս երկրում չե՞նք ապրում:
Ես Ձեզ ավելին ասեմ, Հայաստանում մինչեւ 15 տարեկան տղաների անգամ 5 տոկոսը սեռական կյանքով չի ապրում, ուր մնաց աղջիկների 25 տոկոսը: 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА