ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԾԱԽՍ ԿՊԱՀԱՆՋԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ

15.12.2017 21:45 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉ ԾԱԽՍ ԿՊԱՀԱՆՋԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ

Ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս հանրությունը ուշի ուշով հետեւում է, թե Ամանորին ընդառաջ սպառողական շուկայում որ ապրանքներն են թանկանում: Չնայած, մի շարք ապրանքներ դեռ մինչ այս էին թանկացել. կարագը, ձեթը, ալկոհոլային որոշ խմիչքներ, միսը եւ այլն:
Թանկացումներով հանդերձ, որքա՞ն գումար կպահանջվի Ամանորին տոնական սեղան ունենալու համար: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք ոլորտն ուսումնասիրող մասնագետների հետ:

ԻՆՉ Է ՊԵՏՔ՝ ՃՏՊ-ՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ.
- Ոչ ճոխ սեղան ունենալու համար կպահանջվի միջինը 200-250 հազար դրամ. նախորդ տարի մի քիչ ավելի պակաս էր պետք: Սա էլ այն դեպքում, երբ, օրինակ, ընտանիքներ կան, որ սեղանին դնում են իրենց պատրաստած թթուները, աղցանները եւ այլն: Իսկ ամենահամեստ հաշվարկներով՝ ամենաքիչը կպահանջվի 50-60 հազար դրամ, որով հնարավոր կլինի ձեռք բերել խմիչք, հյութեր եւ մսի որոշ տեսականի: Ամենադժվար ապրող ընտանիքներում, կարծում եմ, այդքանով էլ բավարարվում են:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ.
- Եթե մարդիկ ցանկանում են ունենալ, այսպես ասած, ավանդական, բայց՝ համեստ սեղան` խոզի բուդ, խորոված եւ այլն, ապա նվազագույնը կպահանջվի 80-100 հազար դրամ: Իսկ ավելի անապահով խավը որոշ բաներ սեղանից կարող է կրճատել եւ կկարողանա 30-40 հազար դրամի մեջ տեղավորվել: Ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչքան գումար ծախսի, եթե ունեւոր խավ է, ապա կարող է 100 հազարից մինչեւ անսահմանություն գումար ծախսել, որ շքեղ սեղան ունենա: Այս պահին, ի տարբերություն նախորդ տարվա, սպառողական շուկայում զգալի թանկացումներ դեռ չկան: Թեթեւակի թանկացել է ընդեղենը, իսկ մրգի շուկայում գրեթե թանկացում չկա: Կարծում եմ` Ամանորի շեմին կթանկանա կանաչեղենը, իսկ մնացածի մասով գների բարձրացումը զգալի չի լինի:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ.
- Գրեթե ամեն տարի մենք իրականացնում ենք ուսումնասիրություններ, բայց հաշվարկն անում ենք դեկտեմբերի 20-ի մոտակայքում: Որովհետեւ իրացման ցանցերում գների հիմնական փոփոխությունը լինում է հենց այդ ժամանակաշրջանում: Քանի դեռ գնային այդ պիկը չկա, ապա դժվար է այս պահին հաշվարկ իրականացնել: Նախորդ տարի մեր հաշվարկներով 30 հոգու համար տոնական սեղանի համար պահանջվում էր 300 հազար դրամ: Մարդիկ, ովքեր ունենում են ավելի շատ հյուրեր, բնականաբար, ավելի շատ  են ծախսում, քանի որ ապրանքներ կան, որ հատի մեջ հնարավոր է ավելացնել կամ պակասեցնել, ապրանքներ էլ կան, որ ավելի շատ են ավելացնում: Բայց եթե մարդն ունեում է ոչ թե 30, այլ օրինակ 50 հյուր, ապա ծախսը հասնում է 450 հազարի: Դեկտեմբերի 20-ից հետո արդեն կլինի այս տարվա համար պահանջվող գումարի վերաբերյալ տվայլները:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե որքան գումար են նախատեսում ծախսել Ամանորի տոնական սեղանի համար:
1. 100-150 հազար դրամ- 54%:
2. 150 հազար դրամից ավել- 19%:
3. 50-100 հազար դրամ- 12%:
4. Մինչեւ 50 հազար դրամ- 8%:
5. Դեռ չեն կողմնորոշվել- 7%:
 
Դժվարանում են պատասխանել-10%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԻՆՉՈՒ ԱԿՏԻՎԱՑԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ  ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА