ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որոշ դրույթների, կետերի հետ համաձայն չլինելով անգամ` կողմ եմ քվեարկել»

15.12.2017 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Որոշ դրույթների, կետերի հետ համաձայն չլինելով անգամ` կողմ եմ քվեարկել»

«Ենթադրություն լինել չի կարող, այսինքն` զուտ որեւէ մի մարմնի ենթադրության հիման վրա միանշանակ ոչ ոք երեխային չի հեռացնի հարազատներից, ենթադրությունը պետք է հիմնավորվի: Ամբողջ հարցը նրանում է, որ ընդամենը ենթադրությունը շատ քիչ է»,- անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքում տեղ գտած այն դրույթին, որ միայն ոստիկանի ենթադրությամբ կարող են երեխային հեռացնել ընտանիքից, մեզ հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր, ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ` մանրամասնելով.
Դա է պատճառը, որ ասում ենք, որ պետք է լինեն պրոֆեսիոնալ, իրենց գործի գիտակ կադրեր, ովքեր մանրամասն պետք է ծանոթանան ընտանիքում առաջացած խնդրին, քննարկեն ու նոր որոշում կայացնեն: Այնպես որ հարցին այդպես մակերեսորեն պետք չէ նայել, որ ասենք ոստիկանը կամ սոցիալական աշխատողը եկավ, տեսավ, վերցրեց տարավ` նման բան բացառված է:
– Այդ դեպքում ինչո՞ւ է օրենքի նախագծում ընդգծվել ենթադրություն տերմինը, եթե Ձեր նշած գործառույթների իրականացումից հետո պետք է նման որոշում կայացվի:
Ենթադրություն բառը, անկեղծ ասած, ես չեմ հիշում, բայց ամենայն հավանականությամբ ենթադրություն բառը ասված է հետեւյալ կոնտեքստում, որ ոստիկանի, սոցիալական աշխատողի պրոֆեսիոնալիզմը այնքան բարձր է լինելու, որը թույլ կտա իրենց տեղում հասկանալ իրավիճակը եւ որոշում կայացնել: Սա է` միտքը:
– Նախագծով ամրագրված է, որ հաշտեցման գործընթացում, օրինակ, եթե, այսպես կոչված, բռնարարն ու զոհը պապ ու թոռ են, չեն կարող ներգրավվել ծնողները, եւ պիտի սոցիալական աշխատողը գա, որպեսզի հաշտեցնի երեխային: Սա Ձեզ չի՞ մտահոգում:
Իհարկե, մտահոգիչ է, միանշանակ ճիշտ եւ իրապես մտահոգող հարց տվեցիք:
– Պարոն Ցոլակյան, եթե Դուք եւս մտահոգված եք, հետաքրքիր է` ինչո՞ւ եք կողմ քվեարկել կամ հանդես չեք եկել գոնե այդ դրույթների փոփոխության հետ կապված:
Գիտեք, հարցն այն է, որ ընդհանուր օրենքի միտքը, գաղափարը ես ընդունում եմ, որ բռնության դեմ պետք է պայքարել, եւ դա է պատճառը, որ որոշ դրույթների, կետերի հետ համաձայն չլինելով անգամ` կողմ եմ քվեարկել:

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ

«Ոնց ապրել ենք, այնպես էլ շարունակելու ենք ապրել, ոչինչ չի փոխվելու»

– Ըստ որոշ հրապարակումների` Շիրակի եւ Գեղարքունիքի մարզում բռնության ենթարկվածների թիվը մտահոգիչ է, այդպե՞ս է:
Հնարավոր է, ես տեղյակ չեմ, անկեղծ ասած, բայց գուցե:
– Պարոն Ցոլակյան, Դուք բավականին պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել, եղել եք մարզպետ` Ձեր անձնական կարծիքով Ձեր մարզում բռնության ենթարկվածների թիվը իրո՞ք շատ է:
Գիտեք, ամեն մարզ ունի իր սովորությունները, եւ ասել, թե այս մարզում բռնությունները շատ են, մյուսում` քիչ, ճիշտ չէ: Մի տեղ, այսպես ասած, չգրված օրենքները շատ խիստ են, մի տեղ` ավելի նվազ խիստ: Բնականաբար, Երեւանի բարքերը չենք կարող համեմատել Շիրակի մարզի բնակիչների բարքերի, ավանդույթների հետ, որովհետեւ այնտեղ այդ, այսպես կոչված, չգրված օրենքները, ավանդույթները ավելի խիստ են, ինչը, գուցեեւ կարող է հազվադեպ դեպքերում տանել բռնության: Բայց նման դեպքերի ժամանակ էլ, փառք Աստծո, դիմում են ոստիկանություն, որտեղ էլ արագ օրենքով լուծում  են տալիս խնդրին: 
– Պարոն Ցոլակյան, Դուք ինքներդ եկաք այն հարցին, որ ներկայիս գործող օրենքները շատ նորմալ ձեւով լուծում են բռնության ենթարկվածների խնդիրները: Այդ դեպքում ինչի՞ համար էր անհրաժեշտ այս օրենքը, եթե միեւնույնն է այդ օրենքի առկայության դեպքում էլ նույն գործող Քրեական օրենսգրքով է բռնարարը պատասխանատվության ենթարկվելու:
Այդ հարցը միշտ առաջացել է բոլորիս մոտ, բայց կարճ այսպես պատասխանեմ Ձեր հարցին` ոնց ապրել ենք, այնպես էլ շարունակելու ենք ապրել, ոչինչ չի փոխվելու, հավատացեք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА