ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ զարմացրեց ոչ միայն մեզ, այլ, կարծում ենք, շատ-շատերին: Նա ոչ ավել-ոչ պակաս կոչով դիմեց Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներին` միջուկային զենքից ազատել աղետի շեմին գտնվող աշխարհը. «Կոչով դիմում եմ երկու նախագահներին` նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելու գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկը հսկայական է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, այն աշխարհի համար կարող է աղետով վերջանալ: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի վերահսկումը»: Այստեղ զարմանալի է այդ պարոնի լկտիությունը` բազում ծանր հանցագործություններ գործելով, դաժան տառապանքների դատապարտելով ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, շատերին հասցնելով աղետի դուռը, հիմա դեռ մի բան էլ համարձակվում է գերտերությունների նախագահներին դիմել:  

ԶԱՐՄԱՆՔ

Ինչեւէ, եթե բանը հասնի Գորբաչովին դատելուն, ապա թերեւս նրան կարելի է խորհուրդ տալ, որ նախընտրի նստել հայկական բանտում: Արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ավետեց, թե հայրենի կառավարությունը ինչքան է հոգ տանում կալանավորների մասին, որ որոշեց նրանց տալ սկայպից օգտվելու հնարավորություն. «Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Ըստ այդմ, նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ քսան րոպե տեւողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն»: 

Իսկ այժմ մի այնպիսի հանցագործի մասին, որի համար հաստատ լացում է Քրեական օրենսգիրքը եւ բանտի ամենավատ խուցը: Ոմն երիտասարդ` ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ անունով, Օդնոկլասնիկի սոցցանցում զետեղել էր լուսանկարներ եւ բացատրող տեքստեր, թե ինչպես է ամենադաժան խոշտանգումներով տանջամահ անում կենդանիներին, այդ թվում` եւ Կարմիր գրքում գրանցված: Բնապահպան Սիլվա Ադամյանի նկարագրությամբ. «Այստեսակ վայրենի մոտեցում մենք դեռ ոչ մի տեղ չէինք տեսել: Մենք նույնիսկ մտածում ենք, որ ինքը կարող է հոգեկան շեղում ունենալ, որովհետեւ դա նորմալ չէ, երբ մարդը, ինչպես ինքն է գրել` «բալգարկայով կենդանու ատամներն է հանել, սիրտն է դուրս բերել», ես կարծում եմ, որ տղային պետք է հոգեբույժի տանել: Որսը ողջ աշխարհում նորմալ երեւույթ է, երբ ամեն կարգ պահպանվում է, բայց սա որս չէ, սա վայրագ վերաբերմունք է, եւ նման մարդը կարող է նաեւ վտանգավոր լինել հասարակության համար»: Այո, բնապահպանն իրավացի է` նա շատ վտանգավոր է հանրության համար: Ընդամենը մեկ ամիս առաջ նա դեռ աշխատում էր Հայէկոնոմ բանկում, ու թերեւս լավ է, որ այլեւս այդտեղ չի աշխատում, քանզի կարելի է պատկերացնել, թե ինչ օյիններ էր նա ընդունակ բերել վարկառուների գլխին: Ինչեւէ, ոստիկանությունն արդեն զբաղվում է այդ սրիկայի գործով, եւ հուսանք, որ նա չի խուսափի քրեական պատասխանատվությունից:

Ոչ պակաս զարմանալի տարօրինակություն է ունեցել եւ բրիտանացի փոխպատվաստող վիրաբույժ ՍԱՅՄՈՆ ԲԵՄՀՈԼԸ: Նրան հեռացրին աշխատանքից եւ դատի տվեցին այն բանի համար, որ փոխպատվաստվող լյարդի վրա հատուկ լազերային գործիքի օգնությամբ խարանում էր սեփական ստորագրությունը: Այժմ ոստիկանությունը պարզում է տուժողների ստույգ թիվը, քանզի սույն տարօրինակ բժիշկը տարիներ շարունակ իրականացնում էր իր, մեղմ ասած, կասկածելի զվարճանքը: Ճիշտ է, ժամանակի ընթացքում լյարդի վրայից բավականին արագ խարանն անհետանում է, սակայն, ի վերջո, նա բռնվեց այն բանից հետո, որ հիվանդներից մեկի մոտ լյարդը վատ վիճակով լինելու պատճառով դանդաղ էր ապաքինվում, եւ վայ-բժշկի ստորագրությունը հայտնաբերվեց: Դե ինչ, ինչքան շատ են բանականությունը կորցրածները...

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА