ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աստվածաշնչյան Նեռը գուցե՞ համացանցն է». Ալեքսանդր Ամարյան(Տեսանյութ)

15.12.2017 18:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Աստվածաշնչյան Նեռը գուցե՞ համացանցն է». Ալեքսանդր Ամարյան(Տեսանյութ)

Ըստ «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ-ի ղեկավար ԱԼՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ, գոյություն ունեն տարբեր սոցիալական խմբեր, որոնք հիմնադրվել են հատուկ նպատակով` մարդկանց դրդել ինքնասպանության: Դրանք բացվել են Ռուսաստանում,  սակայն հետագայում փակվել են: Ալեքսանդր Ամարյանը վստահեցրեց, որ այդ խմբեր հնարավոր է Հայաստանից մուտք գործել. «Նրանց հրապարակած նկարները, հոգեբանական նյութերը կարող է հանգսիտ ազդել մարդկանց  ուղեղի վրա: Այսինքն`համացանցը չարիքների չարիքն է: Չեմ հիշում, թե ով էր բացահատել, որ համացանցի www-ն հավասար է 666-ի եւ Աստվածաշնչյան Նեռը գուցե համացանցն է: Հավատացնում եմ, որ հոգեբանական նյութերը ցանկացած մարդու կարող են դրել ինքնասպանության»,-«Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով` կան մեխանիզմներ, որով մարդուն կարող են հիպնոսացնել: Օրինակ Ռուսաստանում գործում է մի աղանդ, որը աշխատում է մարդկանց հոգեբանության վրա եւ նրանց ստիպում կատարել ինքնասպանություն`որպես զոհ: Կամ էլ մարդկանց հիպնոսացնելով բռնաբարում են, հետո հետ են բերում, սակայն նա չի գիտակցում, թե ինչ է կատարվել իր հետ. «Անհնարին բան չկա, սա նաեւ հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող մեթոդներից է` մարդկանց վրա ազդելու, որը կիրառվում է 60-ականներից եւ մինչ օրս որեւէ տեղ բացահայտված չէ: Մեզ մոտ հոսկողություն չկա, ժամանակին ասում էին Խորհրդային Միությունը վատն է, բայց այդ ժամանակ նմանատիպ մարդկանց նկատմամբ հատուկ ծառայությունը հսկողություն էր սահմանում եւ որեւէ մեկը չէր կարող ավելորդ բաներ թույլ տալ: Այն ժամանակ հատուկ ծառայությունը փակել էր աղանդի ներխուժումը Հայաստան»,-շեշտեց Ա. Ամարյանը:
Մանրամասները` տեսանյութում

Տոնական սեղանի համար պատրաստեք  Սեդրակ Մամուլյան առաջարկած աղանդերը` «Անիի քաղցրավենք» (Տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА