ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

« Չգիտեմ`նախարարն այդ տվյալները որտեղի՞ց է վերցրել». սոցիոլոգը` առողջապահության նախարարին

15.12.2017 16:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
« Չգիտեմ`նախարարն այդ տվյալները որտեղի՞ց է վերցրել». սոցիոլոգը` առողջապահության նախարարին

«Սոցիոմետոր» սոցոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ անդրադառնալով առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, թե հայ մանակահասակ աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան ունենում է սեռական փորձ, նշեց, որ սա նուրբ հարց է եւ նման դեպքերում պետք է խոսել փաստացի հետազոտության տվյալների հիման վրա, քանի որ հետազոտություն չի իրականացրել, ապա դժվար է հստակ եզարակցություն անել. «Արտասահմանում դպրոցն ավարտող աղջիկների 80 տոկոսն ունենում է սեռական կյանքի փորձ, մոտավորապես նույն պատկերն է Ռուսաստանում, թե Հայաստանում ինչ վիճակ է` չեմ կարող ասել: Չգիտեմ, թե նախարարն այդ  տվյալները որտեղից է վերցրել, գուցե՞ այդ մասին ինքը ասի: Ինչ վերաբերում է նրա նշած 25 տոկոսին, ապա հարկավոր է շատ նուրբ հարցում անցկացնել, որպեսզի պարզվի, թե իրականում նման ցուցանիշ կա, թե` ոչ»,-«Իրավունքի» հետ զրւյցում նշեց սոցիոլոգը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի, Հայաստանում բժշկական վիճակագրությունը միշտ էլ թերի է եղել. «Երբ աշխատում էի այդ ոլորտում մեծ խնդիրներ էին առաջանում` հիվանդությունների որակը որոշելու համար: Այնպես, որ սա կարելի է ընդունել ոչ թե որպես ցուցանիշ, այլ նշող չափորոշիչ, որ վրա հարկավոր է ուշադրություն դարձնել»,-ընդգծեց Ա. Ադիբեկյանը:

Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը 2017-ին աճել է 51 տոկոսով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА