ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե պարզվի պատվաստումը վտանգ է ներկայացնում` ուրեմն ազգին չի կարելի տանել ոչնչացման».Հասանով

15.12.2017 15:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Եթե պարզվի պատվաստումը վտանգ է ներկայացնում` ուրեմն ազգին չի կարելի տանել ոչնչացման».Հասանով

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քրդական համայնքը ներկայացնող ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ տեղյակ չէ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը, թե հայ անչափահաս աղջիկների 25 տոկոսը, մինչեւ 15 տարեկան ունենում է սեռական փորձ. «Գուցե նախարարն այդպես չի ասել, եթե այդպես է ասել, ուրեմն թող բացատրի` ինչու է ասել: Ոչ բոլորն են, որ մինչեւ 15 տարեկան ունենում սեռական փորձ: Օրինակ մեր համայնքում աղջիկներն 15 տարեկանում ամուսնանում են, բայց ամեն ինչ դնել մասսայականացնել` ճիշտ չէ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Հասանովը:
Դիտարկմանը, թե քրդական համայնքը համաձա՞յն է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը, պատգամավորը նշեց, որ ոչնչից տեղյակ չէ. «Պապիլոման հիվանդությո՞ւն է, ի՞նչ է, չգիտեմ, ինչու են պատվաստում: Լսել եմ, բայց տեղյակ չեմ, թե ինչ հետեւանքների է բերում: Բայց առողջապահության նախարարությունը այդպես օդի մեջ բան չի անի, եթե այն իրենցի վտանգ է ներկայացնում, կարող է քրեական հետապնդում ենթադրել: Սա մասնագիտական ոլորտ է, որը չեմ կարող ուսումնասիրել: Լավ պետք է ուսումնասիրել, եթե պարզվի պատվաստումը վտանգ է ներկայացնում, ուրեմն ազգին չի կարելի տանել ոչնչացման»,-նդգծեց Կ. Հասանովը:

Ռուսական զորքերը դուրս են գալիս Աֆրինից. թուրք-քրդական պատերազմի սպասելիքները


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА