ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանցի լրագրողը հարձակվել է հայ փորձագետի վրա (տեսանյութ)

15.12.2017 14:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանցի լրագրողը հարձակվել է հայ փորձագետի վրա (տեսանյութ)

Ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում միջադեպ է գրանցվել ազգությամբ հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի և ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբբասովի միջև:

Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Հայաստանում իրադրության կարգավորման իր ճանապարհային քարտեզը

Հարցին` ճիշտ ճիշտ է այն տեսակետը, թե եվրոպական երկրները չաջակցեցին Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, քանի որ վախեցան իրենց երկրներում մահմեդական համայնքների ցույցերի անցկացումից, Աբբասովը պատասխանել է, թե դա այդպես է, և որ Թուրքիայում նույնպես անցել են Պաղեստինին աջակցող մի շարք ցույցեր:Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լարվածության շուրջ քննարկման ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարձակվել է հայ փորձագետի վրա այն բանից հետո, երբ վերջինս փորձել է հակազդել նրան:

«Ես ուզում եմ հանգստացնել հայ ու սիրիացի թուրքաֆոբ փորձագետներին, որոնք ամեն կերպ փորձում են նսեմացնել Թուրքիայի դերը», - ասել է Աբբասովը:

Երբ Ծատուրյանը փորձել է հակազդել նրան,  Աբբասովը սկսել է բղավել և մոտեցել նրան, որպեսզի հարվածի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА