ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած տղամարդը ունեցել է 2 ծրագիր.Ուշագրավ մանրամասներ

15.12.2017 13:58 ՔՐԵԱԿԱՆ
«Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած տղամարդը ունեցել է 2 ծրագիր.Ուշագրավ մանրամասներ

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած զինված անձի՝ Արգամ Հովիկյանի գործով նախաքննությունը ակտիվ փուլում է, կատարվում են առերսումներ: Այսօր Արգամը առերսվել է նախկին կնոջ եւ կնոջ տատիկի հետ, սպասվում են այլ անձանց մինչեւ եւս առերեսումներ: Մեզ հետ զրույցում ասաց  Արգամ Հովիկյանի փաստաբան Արսեն Սարգսյանը, նկատելով.
- Պաշտպանյալս նախաքննության ընթացում տվել է ցուցմունքներ և ներկայացրել մանրամասն, թե ինչու է որոշել գնալ մանկապարտեզ:
Ծրագրերից մեկը եղել է գնալ կնոջ աշխատավայր՝ մանկապարտեզ, համոզել նրան վերադառնալ տուն, շարունակել ապրել միասին: Նրա մոտ որոշակի լարվածություն է եղել, քանի որ կնոջ տան անդամները խանգարել են նրանց միասնությանը, թույլ չեն տվել կապ ստեղծել նրա հետ: Բացի դա, Հովիկյանն ունեցել է երկրորդ պլան ևս: Եթե կինը չհամոզվի և իր հետ չվերադառնա տուն, ապա նրա աչքի առաջ ինքնասպան կլինի, ինչի համար էլ իր հետ դանակ է ունեցել: Այլ մանրամասներ նախաքննության ընթացքի վերաբերյալ դեռ հայտնել չեմ կարող:

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ զոհվել է, տուժածի վիճակը ծանր է

Հիշեցնենք՝ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` երկու կամ ավելի անձանց սպանության փորձ և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА