ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

14.12.2017 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը` մեկ ժամվա ընթացքում պատասխանելով Արտակ Ալեքսանյանի 30 հարցին: Այդ թվում ՀՀ նախագահն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին, որի ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն եղավ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Ա. Ալեքսանյանը ՀՀ նախագահից մասնավորապես հետաքրքրվեց, թե  ի՞նչ էր առաջարկում Լավրովը, քանի որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը հենց Ղարաբաղյան հակամարտությունն էր: Ի պատասխան ՀՀ նախագահը ընդգծեց, որ որեւէ հայեցակարգային եւ նոր առաջարկություն չկար:

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

ՀՀ նախագահ- Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում մենք լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասաց: ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը եւ առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը:

Արտակ Ալեքսանյան -Հասկանալի է, որ հիմա բանակցությունների փուլում կողմերն ավելի կարծրացած են իրենց դիրքորոշումներում: Դուք կարծում եք կացնի՞ այս ուլիտիմատային փուլը, եւ եթե անցնի որտեղից պետք է շարունակել: Ո՞րն է կարգավորման Ձեր տեսլականը:

ՀՀ նախագահ - Իմ տեսլականը հետեւյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ եւ այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА