ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տուռբո արագությամբ` ընտանեկան բռնության մասին օրենքը ջարդվեց ընտանիքների գլխին

13.12.2017 18:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Տուռբո արագությամբ` ընտանեկան բռնության մասին օրենքը ջարդվեց ընտանիքների գլխին

Նախորդ շաբաթվա վերջին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շեշտել էր, որ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, դեռ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նորից վիճահարույց կետերի հետ կապված առաջարկություններ կներկայացվեն եւ փոփոխության կենթարկվի: Բայց, արի ու տես, որ չարդարացված շտապողականությանբ` ուրբաթ օրը առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը, երկուշաբթի օրը հայտնվեց ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ երեքշաբթի արդեն այն ներկայացվեց ԱԺ արտահերթ նիստում` երկրորդ ընթերցմամբ, հաջորդ օրն էլ վերջնականապես ընդունվեց 75 «կողմ», 12 «դեմ», 8 «ձեռնպահ» քվեարկությամբ: Ըստ էության, ժամանակ չտրամադրելով` անհնար դարձավ նոր առաջարկություններ ներկայացնելը, մինչդեռ երեկ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն առանձնահատուկ ոգեւորությամբ` նշեց, որ որեւէ գրավոր առաջարկ չեն ստացել ո՛չ պատգամավորների, ո՛չ կառավարության կողմից, ուստի` օրինագծի բովանդակությունը մնում է նույնը: Դե իսկ մի քանի տասնյակ առաջարկություններն էլ, որոնք հնչեցվել էին թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ կարող էին դեռ ներկայացվել կառավարությանը, այդպես էլ կմնան օդից կախված: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, որը, լինելով ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ` թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցման ժամանակ հանձնաժողովում ակտիվորեն «կողմ» է քվեարկել նախագծին: 

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

24 ԺԱՄ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ

– Պարոն Հարությունյան, ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ բազմիցս նշվեց, որ այն դեռ երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխության կենթարկվի, բայց կրկին ներկայացվեց նույն տեքստը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ ասեմ, որ առաջին ընթերցման ժամանակ մեծ ծավալի առաջարկություններ եղել են, որոնք կառավարությունը ընդունել է: Եվ այս խմբագրմամբ, որը հիմա բերված է, ինձ համար լրիվ ընդունելի է: Այսինքն` մենակ ինձ համար չէ, այլ նաեւ` հանձնաժողովի: Դուք ինքներդ էլ, երեւի տեսել եք, որ հանձնաժողովում գրեթե բոլորը «կողմ» քվեարկեցին:

– Բայց չէ՞ որ նույն Ձեր գործընկերները լուրջ մտահոգություններ էին տեսնում, օրինակ, նախագծով նախատեսված հաշտեցման գործընթացի վերաբերյալ: Ինչպես նաեւ, թե ի՞նչ է լինելու, այսպես ասած, բռնության ենթարկված երեխայի հետ 24 ժամվա ընթացքում` մինչեւ կորոշեն տեղավորել ապաստարաններում: 

– Երեխային ապաստարան տեղափոխելն ի սկզբանե ֆիքսենք, որ առանց ծնողներից մեկի` բացառված է: Հիմա ոչ մեկը չի կարող երեխային տեղաշարժել, եթե ծնողներից մեկը չկա: Դա մոռացանք, նման բան գոյություն չունի: Իսկ հաշտեցումն արդեն իսկ այն է, որ ոստիկանը կարող է նախազգուշացնել բռնություն գործադրած անձին, հետո նոր անհետաձգելի միջամտություն կիրառել: Ընդ որում` դա այն ժամանակ, եթե ընտանիքը չի կարող հաշտեցման գործընթացի մեջ մտնել:

ԵՐԲ ՈՍՏԻԿԱՆԸ ՈՐՈՇԻ ՄԻՋԱՄՏԵԼ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ

– Եթե Դուք լիահույս եք, որ ոստիկանը միայն անհետաձգելի դեպքերում կարող է միջամտություն դրսեւորել ընտանիքներում, չե՞ք կարծում, որ քրեական օրենսգիրքը արդեն իսկ անհետաձգելի դեպքերի համար նախատեսված հոդվածներ ունի:

– Եթե թողնենք միայն քրեական օրենսգրքի այսօրվա կիրառվող պայմանական պատժամիջոցներով, ի՞նչ պետք է արվի, պետք է բերման ենթարկվի անձը, 72 ժամ սանկցիա կիրառվի: Իսկ դրանից հետո` եթե կա հանցակազմ, ապա շարունակվի գործը: Բայց այս դեպքում մի տեղ էլ հենց այս օրենքը հաշտության գործընթացով քայլեր է ձեռնարկում, որ բանը չհասնի դրան: Ոստիկանությունը կարող է նախազգուշացում տալ, իսկ անմիջական միջամտություն կիրառել այն դեպքում, եթե զգում է, որ ընտանիքի անդամներից մեկի նկատմամբ բռնությունը կարող է բերել կյանքին վտանգ սպառնացող ինչ-որ դրվագի:

Բաշկորտոստանում հայկական համայնքի և տեղացի պատգամավորի միջև ծեծկռտուք է եղել.պատճառը հայտնի է

– Իսկ ի՞նչ հիմքով է ոստիկանը որոշելու` տվյալ ընտանիքին միջամտելը տեղի՞ն է, թե՞ անտեղի, եթե նախագծում ֆիքսված է, որ ենթադրության վրա էլ կարող է ոստիկանը որոշի միջամտել: Այստեղ նաեւ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում: 

– Կոռուպցիոն ռիսկ այս պահին ընդհանրապես չեմ կարողանում նույնացնել, իսկ ոստիկանը ինչով է առաջնորդվելու, օրինակով բացատրեմ: Ոստիկանը մտավ տուն, եւ եթե այնտեղ կա մարմնական վնասվածք, չգիտեմ, դանակի սպառնալիք, զենքի սպառնալիք, որն այդ պահին տան անդամը փաստում է, ուրեմն` պետք է միջամտի: Այսինքն` ոստիկանը կարող է նույնացնել, որ պետք է կիրառի անմիջական միջամտության գործընթաց եւ սկսի կիրառել: 

Ո՞Ր ՀԿ-ՆԵՐԻՆ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ` «ՔԻԹԸ ՄՏՑՆԵԼ» ԸՆՏԱՆԻՔ

– Կարծում եք, որ մեր ոստիկաններն այնքան մասնագիտացած են նեղ ընտանեկան հարաբերությունների գործում, որ կարող են ճիշտ որոշո՞ւմ կայացնել:

– Լիազոր մարմնի կողմից, ոստիկանապետի կողմից կազմակերպվելու են դասընթացներ, որ համապատասխան ոստիկանական ծառայությունը կարողանա արագ նույնականացմամբ` այդ որոշումն ընդունել: Այսինքն` պետք է լինի կոնկրետ  փաստ, որի հետեւանքով ոստիկանը պետք է կիրառի անմիջական միջամտության գործընթաց:

– Ի դեպ, լիազոր մարմինների մասին. Դուք էլ լավ գիտեք, որ մեր իրականության մեջ խիստ բազմազան են հասարակական կազմակերպությունները, եւ այդ թվում մեծ թիվ են կազմում այնպիսիները, որոնք ինչ-որ երկրների, ինչ-որ խմբերի կոնկրետ շահեր են հետապնդում: Մինչդեռ այս օրենքի նախագիծը մեծ իրավունքներ է վերապահում հենց նրանց: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:  

– Պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին: Եթե խոսքն այն մասին է, թե ով է ընդգրկված լինելու լիազոր մարմնի կազմում, իմ պատկերացմամբ` գոնե կլինեն այն ՀԿ-ները, որոնք ունեցել են առնչություն այս գործընթացներին մինչ այս օրենքի քննարկելը կամ կիրառելը:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԿ-ՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԻՔ ՄՏՑՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է, ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ` Ո՞Չ

– Խնդիրը հենց այստեղ է, որովհետեւ այս գործընթացի հետ առնչություն ունեցող հկ-ների մեջ մեծ թիվ են կազմում ֆեմինիստական շարժումները, ԼԳԲՏ պաշտպանները... Ո՞ւմ է վերապահվելու օրենքով նախատեսված գործառույթը:

– Չեմ մտածում, որ լիազոր մարմինը կարող է այդպիսի սխալ թույլ տալ եւ ընդգրկել մի ՀԿ, որը ձեր ասածի պես կարող է լինել:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունում հայ-թուրքական արձանագրությունները  որեւէ տեղ չեն զբաղեցնում

– ԱԺ ամբիոնից դեռեւս նախագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկ հնչեց, որ այդ գործընթացում ներգրավվեն նաեւ հոգեւորականները...

– Ծանոթ չեմ այդ գործընթացին:

– Բայց կարեւորո՞ւմ եք հոգեւորականների ներգրավածությունը:

– Իհարկե կարեւորում եմ, հայը չի կարող մնալ Հայ եկեղեցուց անջատ` նկատի ունեմ մեր դավանանքը, կրոնը: Բայց անմիջական միջամտությունը, թե ինչքանով է նպատակահարմար, ճիշտն ասած, չեմ մտորել այդ ուղղությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА