ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են «Թոփ մոդել ԱՊՀ-2017»-ի հաղթողները

10.12.2017 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են «Թոփ մոդել ԱՊՀ-2017»-ի հաղթողները

«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Բելառուսի, Ղազախստանի գեղեցկուհիներն ու առաջատար մոդելները:Фото Իրավունք Թերթ.

Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին. Կարեն Կարապետյան

Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող մասնակիցներից ՅԱՆԱ ՌՈՒԲՑՈՎԱՆ, որը մինչեւ հաղթանակը կուլիսներում բավական լարված էր, բայց հաղթանակից հետո՝ անկեղծացավ. «Զարմացած չեմ, որովհետեւ իմ հաջողության գաղտնիքը միշտ եղել է ինքնավստահությունը: Սա իմ առաջին հաղթանակն է, որ զբաղեցնում եմ առաջին տեղը։ Անչափ տպավորված եմ, ինձ շատ հաճելի է։ Հուսով եմ՝ այս հաղթանակը նոր հեռանկարներ կբացի եւ կավելացնի իմ ինքնավստահությունը»: Առաջին փոխմիսսը եւս Ռուսաստանից էր՝ ՏԱՏՅԱՆԱ ԿՈԼՈԿՈԼՈՎԱՆ: 

Фото Իրավունք Թերթ.Իսկ երկրորդ պատվավոր տեղում հայտնվեց Հայաստանը ներկայացնող ՍՐԲՈՒՀԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, որն «Իրավունքի» հետ զրույցում ասաց. «Շատ էի սպասում, շատ էի ուզում, որ գոնե այսպիսի մրցանակ ունենայի, որովհետեւ հենց այսպիսին էլ պատկերացնում էի իմ մրցանակը, քանի որ իմ մրցակիցները լավն էին: Ուրախ եմ, որ կարողացել եմ ինձ այնպես դրսեւորել, այնպես պահել, որ գնահատվել եմ թե՛ ժյուրիի անդամների, թե՛ հանդիսատեսի կողմից եւ արժանացել այս թագին ու մրցանակին»: Ս. Ավանեսյանը նաեւ ասաց, որ հաղթանակի նպատակ ի սկզբանե էլ չի ունեցել, քանի որ ավելի կարեւորում է մասնակցությունը եւ  պրոֆեսիոնալ մասնակիցների հետ փորձի փոխանակումը:Фото Իրավունք Թերթ.

Ի դեպ, ձեռնունայն չմնացին մյուս մասնակիցները, նրանցից յուրաքանչյուրի համար ժյուրին տարբեր անվանակարգեր էր սահմանել, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող եւս երկու հայուհի ունեցան իրենց մրցանակները: ՄԱՐԹԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ճանաչվեց «Ամենոճային մոդել», իսկ ՍԵԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հաղթող դարձավ «Նոր դեմք» անվանակարգում։

Իհարկե, ինչպես բոլոր մրցույթներում, այս անգամ եւս արցունքների պակաս չեղավ, սակայն հանդիսատեսը ոգեւորված էր ու տպավորված, հատկապես գեղեցկուհիների լողազգեստներով ցուցադրությունից:

ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլին» կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ.Գ.- Առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում, իսկ լուսանկարները դիտեք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА