ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսին` հավաքականների մասին որոնք այս պահին ուժեղ են Արգենտինայից

07.12.2017 22:26 ՍՊՈՐՏ
Մեսսին` հավաքականների մասին որոնք այս պահին ուժեղ են Արգենտինայից

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր երկրի ազգային հավաքականի մասին.

Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Մենք դժվար ժամանակներ ունեցանք ընտրական փուլում: Սակայն դա ուներ իր պատճառները: Փաստ է, որ եթե մենք ցանկանում ենք նվաճել աշխարհի առաջնության տիտղոսը, ապա պետք է բարելավենք մեր խաղը: ԱԱ-2018-ը շատ մոտ է և պատրաստվելու քիչ ժամանակ կա: Կան հավաքականներ, որոնք այս պահին ավելի ուժեղ են մեր թիմից: Դրանք են Բրազիլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները: Նրանք մեր հիմնական մրցակիցներն են աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է «France Football»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА