ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթաշենում ծառերի սպանդը իրականացվել է «Ծաղիկ Ռուբոյի» աղջկա ցուցումո՞վ

07.12.2017 20:08 ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթաշենում ծառերի սպանդը իրականացվել է «Ծաղիկ Ռուբոյի» աղջկա ցուցումո՞վ

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Դավիթաշեն վարչական շրջանում ծառերի համատարած սպանդի վերաբերյալ:

ՔԿՀ-ներում կարևոր փոփոխություններ են իրականացվելու. Դավիթ Հարությունյան

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրապարակումից անմիջապես հետո Աջափնյակ վարչական շրջանի դատախազությունից հանձնարարական է ուղարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին, որպեսզի ստուգողական գործողություններ կատարվեն խնդրի վերաբերյալ:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել և պարզել է, որ նշված ծառերը կտրվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի աղջկա՝ Դավիթաշեն Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով: Ծառահատումները կատարել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 67-ամյա Աշոտ Բաբայանը և Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 33-ամյա Մուշեղ Հովսեփյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն էր տեղի ունեցել Երևանում:

Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել էին 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը: Բեռնատարով հեռացնում էին ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում էր Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը: Արդյոք թաղապետը տեղյակ էր ծառերի սպանդից, դեռևս չգիտեինք, բայց որ վանդալները օրը ցերեկով էին իրենց սև գործն անում, դա վկայում էր այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, կարդրերը այլ բան էին հուշում:

Նշված տարածքի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ—ական «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանն է և, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ծառերի համատարած սպանդը իրականացվել էր գիշերը, երբ շարժը նշված փողոցում կարելի էր ասել՝ կանգնած է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА