ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակում շարունակում են մնալ հոգեբանական եւ սոցիալական խնդիրները

07.12.2017 20:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սպիտակում շարունակում են մնալ հոգեբանական եւ սոցիալական խնդիրները

Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:
1988 թվականի երկրաշարժից տարիներ անց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Սպիտակը լինելու է ոչ թե աղետի, այլ զարգացող գոտի: ՀՀ երկրոդ նախագահի խոսոտւմն այդպես էլ թղթի վրա մնաց եւ մինչեւ օրս, ինչպես Սպիտակում, այնպես էլ Գյումիրում աղետի հետեւանքերը դեռ չեն վերացվել եւ բնակիչները շարունակում են բնակվել վագոն -տնակներում:
Անդրադառնալով այս թեմային «Իրավունքը» ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ ՎԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ հետաքրքվեց, թե 29 տարիների ընթացքում ինչ աշխատանքեր են իրականացվել Սպիտակում եւ ինչ աշխատանքներ դեռ պետք է իրականացվեն:
Ըստ մեր զրուցակցի, 2005 թվականին բարձրացրել է Սպիտակի բնակարանաշինության հարցը եւ ըստ կառավարության որոշման, բնակարաններ պետք է հատկացվեին աղետի ժամանակ իրենց բնակարանները կորցրած բնակիչներին. «Այս գործընթացը գրեթե հասել էր իր վերջնական փուլին, Սպիտակում 80 տոկոսից ավելին սեփական բնակարաններ են եւ բոլորս գիտենք, որ քաղաքն ավերվել էր ամբողջությամբ` սկսած արդյունաբերությունից: Բնակարանաշինության գործընթացը սկսելու ժամանակ բոլորը դիմում էին փոխհատուցում ստանալու համար եւ իհարկե պետության կողմից նշվեց, որ սեփական բնակարանների մասով հատուցում եղել է Խորհրդային Միության կողմից`1988 թվականից վերջից սկսած, փոխհատուցումը եղել էր գումարի տեսքով: Հետաքրքվեցի եւ տեղեկացա, որ փոխհատուցումը եղել է ոչ թե գումարի, այլ խնայբանկի գրքույկներով: Դե այն ժամանակ փող էր փոխվում, եւ բանկերից գումար հանելը շատ դժվար գործ էր: Պարզվեց, որ այն գումարները, որոնք ստացել են, որպես փոխհատուցում, մարդկանց գրեթե 80 տոկոսը չեն օգտագործել եւ այն արդեն արժեզրկվել էր»,-նշեց Վ. Ասատրյանը: Ըստ նրա,  2008 թվականին կառավարությունը ներդրեց նաեւ մասնավոր բնակարանաշինության ծրագիր, սակայն այն գործեց միայն տարածաշրջանի գյուղերում, իսկ Սպիտակ քաղաքը դուրս մնաց ծրագրից. «2008 թվականից հետո, երբ այլեւս քաղաքապետ չէի, գործընթացը դադարեցրեցին: Երեկ ԱԺ-ում այս հարցը կրկին բարձրացրեցի: Կարող եմ ասել, որ այս պահին Սպիտակում ավարտվել է մշակութային ոլորտի շինությունը, դպրոցաշինությունը, մանկապարտեզների վերականգնումը: Դեռեւս չլուծված է մնում ճանապարհների եւ սեփական բնակարանների շինության հարցերը: Սպիտակում երկրաշարժից առաջ եղել է 25 հազարից ավելի բնակչություն: 2006 թվականին անցկացվել է մարդահամար եւ պարզվեց , որ քաղաքն ունի 16 հազար 6 հարյուր մարդ : Այսօրվա դրությամբ, եթե քաղաքում այդքան մարդ լինի` գոհ կլինենք» ,-փաստեց Վանիկ Ասատրյանը:
Պատգամավորը փաստեց, որ աղետի հետեւանքով Սպիտակում շարունակում է մնալ հոգեբանական, սոցիալական խնդիրները: Ժամանակին Սպիտակը եղել է արդյունաբերական քաղաք, իսկ այսօր աշխատում է միայն ալրաղաց կոմբինատը, գործել է նաեւ կարի արտադրական միավորումը, որն ինչ-ինչ պատճառներով փակվել է, Սպիտակի նախկին քաղաքապետը չցանկացավ բացել փակագծերը եւ ասել, թե որն է եղել արտադրամասի փակման պատճառը.«Յուրաքանչյուր խնդիր լուծելու համար մարդուն աշխատանք է հարկավոր»,-եզրափակեց Վանիկ Ասատրյանը:

«Հարեւանը հարեւանին չի սիրում, ոստիկանն էլ այդ մարդուն չի սիրում...». պատգամավորը դեմ է օրենքին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА