ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսի արվարձանի բնակիչները տարհանվել են

07.12.2017 18:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լոս Անջելեսի արվարձանի բնակիչները տարհանվել են

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի մերձակա տարածքներում բնակվող ավելի քան 200 հազար մարդ տարհանվել է մոլեգնող հրդեհի պատճառով: Հրդեհը սպառնում է նաև Լոս Անջելեսի հազարավոր բնակիչների:

Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

Լոս Անջելեսից «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետ Էրիկ Գարսեթին չորեքշաբթի հայտարարել է, որ Լոս Անջելեսում և Վենտուրայում ավելի քան 230  հազար մարդու հանձնարարված Է հեռանալ իրենց տներից:

Լոս Անջելեսի մոլեգնող անտառային հրդեհներից տուժած տարածքները կազմել են մոտ 32 հազար հեկտար:

«Ուժգին քամիների պատճառով, հրդեհները արագ տարածվում են»,- նշել է քաղաքապետը:

Ըստ հաղորդումների՝ Կալիֆորնիա նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածներում, հատկապես՝ Լոս Անջելես և Վենտուրա քաղաքների արվարձանում  մոլեգնող հրդեհների պատճառով զոհվել ու վիրավորվել է մի քանի մարդ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА